Մեծերը Հ. Թումանյանի մասին

Մեծերը Հ. Թումանյանի մասին

805
Կիսվել
Մարտիրոս ՍարյանՀմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում՝ լայն հայրենասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
Մ. Սարյան
Ալեքսանդր ՍպենդարյանԹումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան հնարավոր է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան:
Ա. Սպենդարյան 
Վալերի ԲրյուսովԹումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. Բրյուսով
ՉուկովսկիՆրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել:
Կ. Չուկովսկի
ՉարենցՀովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ արտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային:
Ե. Չարենց

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն