Սկանդալային սեր. Ֆրանց Կաֆկա և Ֆելիցիա Բաուեր

Սկանդալային սեր. Ֆրանց Կաֆկա և Ֆելիցիա Բաուեր

989
Կիսվել
Կաֆկան ու Բաուերը ծանոթանում են Կաֆկայի ընկերներից մեկին հյուրընկալվելու ժամանակ։ Դրանից հետո երկար ժամանակ նրանք նամակագրական կապ են ունենում, քանի որ Կաֆկան ապրում էր Պրահայում, իսկ Բաուերը՝ Գերմանիայում։ Որոշ ժամանակ անց գրողն ամուսնության առաջարկ է անում Բաուերին, Ֆելիցիան տալիս է իր համաձայնությունը: Սակայն կարճ ժամանակ անց Կաֆկան հայտարարում է, որ ինքը չի կարող երջանիկ լինել, այդ իսկ պատճառով հետ է վերցնում առաջարկությունը։
Որոշ ժամանակ անց Կաֆկան նորից հետաքրքրություն է ցուցաբերում Ֆելիցիայի նկատմամբ և կրկին ամուսնության առաջարկ անում։ Ֆելիցիան Կաֆկայի մոտ է ուղարկում իր ընկերուհուն, որպեսզի նա «զննի» Կաֆկային՝ հասկանալու համար նրա վարքագիծը։ Նրա ընկերուհու՝ Գրետայի և Կաֆկայի միջև սկսվում է սիրային կապ, որի մասին Ֆելիցիան իմանում է բավականին ուշ։
Կազմեց՝ Արայ Զարգարեանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍերը տարիք չի հարցնում. Սերգեյ Եսենին և Այսեդորա Դունկան
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Justin Timberlake - Mirrors
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: