Բրիջիթ Բարդոյի ցիտատները

Բրիջիթ Բարդոյի ցիտատները

227
Կիսվել
UNSPECIFIED - SEPTEMBER 01: Photo of Brigitte Bardot (Photo by Michael Ochs Archives/Getty Images)
Բրիջիթ Բարդոն ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի է, ով ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նա նկարահանվել է ավելի քան 45 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ և մասնակցել բազում երաժշտական շոուների և փառատոնների։ Նա երիտասարդ տարիներին ամենապահանջված աստղերից մեկն էր, քանի որ ուներ ոչ միայն շլացուցիչ արտաքին, այլ նաև արտահայտում էր մտքեր, որոնք հիշվում և օգտագործվում էին որպես թևավոր խոսքեր։ Այսօր Qayl.am-ը Ձեզ է ներկայացնում 20-րդ դարի դարասկզբի ամենավառ կանանցից մեկի հայտնի ցիտատները։
  • Ավելի լավ է լինել անհավատարիմ, քան հավատարիմ՝ քո կամքին հակառակ։
  • Ես նախընտրում եմ ժամանակ անցկացնել կենդանիների հետ, այլ ոչ մարդկանց։ Կենդանիները ազնիվ են։ Եթե դուք նրանց դուր չեք գալիս, նրանք պարզապես ձեզ չեն մոտենում։
  • Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն իմ մասին ապագայում: Ավել կարևոր է այն, թե ինչ է կատարվում ներկայում։ Մահվանից հետո ինձ չի անհանգստացնի որևէ մեկի կարծիքը։
  • Իմ կյանքում ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Հասուն կանանց մոտ չեն լինում զղջման պահեր. հասունությունը գալիս է հենց այն ժամանակ , երբ կյանքը քեզ ամեն ինչին նախապատրաստած է լինում։
  • Սերը հոգու, ուղեղի և մարմնի միասնությունն է։
  • Օգտակար նվերներն ամենալավն են։ Ասենք՝ ես իրեն նվիրում եմ թաշկինակ, իսկ նա ինձ՝ մորթե վերարկու։
  • Ինչո՞ւ ես պետք է ամաչեմ հանվել բժշկի առաջ։ Ախր նա անպիսի տղամարդ է, ինչպես և մյուս բոլորը։
  • Շունը ցավ է պատճառում միայն մեռնելու ժամանակ։
  • Ինչքան շատ է կինը փորձում ազատվել, այնքան ապերջանիկ է նա դառնում։
  • Ավելի դաժան գործ չկա, քան առավոտյան յոթից մինչև կեսգիշեր գեղեցիկ լինելը։
  • Աշխարհը փոքր է. վերջիվերջո մենք բոլորս էլ կհանդիպենք․․․անկողնում։
  • Ամեն տեսակ սեր շարունակվում է այնքան, ինչքան արժանի է։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն