Հետաքրքիր դրվագներ Մոցարտի կյանքից

Հետաքրքիր դրվագներ Մոցարտի կյանքից

1285
Կիսվել
* * *
Մոցարտի ողջ մանկությունը եղել է համերգների և երաժշտական պարապմունքերի մի հերթագայություն:  Եվրոպայի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող համերգների ժամանակ Մոցարտը հիացնում էր հանրությանը. հայրը փակում էր աչքերը, և նա նվագում էր փակ աչքերով: Հաճախ ծածկում էր նաև ստեղնաշարը:
Համերգներից մեկի ժամանակ բեմ բարձրացավ մի կատու: Մոցարտը դադարեց նվագել և վազեց նրա ետևից: Մոռանալով հանրության մասին՝ նա սկսեց խաղալ կատվի հետ, իսկ հոր բացականչություններին ի պատասխան՝ ասաց.
— Դե, հայրիկ, մի քիչ էլ. կլավեսինը ոչ մի տեղ չի փախչի, իսկ կատուն կգնա…
* * *
Կայսերական պալատում փոքրիկ Մոցարտի ելույթից հետո երիտասարդ էրցհերցոգուհի Մարիա-Անտուանետան որոշեց ցույց տալ նրան իր շքեղ կացարանը: Սրահներից մեկում տղան սայթաքեց և ընկավ: Էրցհերցոգուհին օգնեց նրան կանգնել:
— Դուք այնքան բարի եք իմ նկատմամբ,- ասաց երաժիշտը,- Կարծում եմ, ես Ձեզ հետ կամուսնանամ:
Մարիա-Անտունանետան այս ամենի մասին պատմեց մորը:
Կայսրուհին ժպիտով հարցրեց փոքրիկ երաժշտին, թե ինչու է նա ուզում ամուսնանալ էրցհերցոգուհու հետ: Մոցարտը պատասխանեց.
— Երախտագիտությունից դրդված:
* * *
Մի անգամ, երբ յոթնամյա Մոցարտը համերգներով հանդես էր գալիս Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում, ելույթից հետո նրան է մոտենում տասնչորսամյա մի տղա.
— Դու այնքան գեղեցիկ ես նվագում,- ասաց նա երիտասարդ երաժշտին,- ես երբեք չեմ կարողանա այդպես նվագել:
— Ի՞նչ ես ասում,- զարմացավ Մոցարտը,- դա այնքան հեշտ է: Դու երբեք չե՞ս փորձել նոտաներ գրել, այսինքն գրի առնել այն մեղեդին, որ գալիս է մտքիդ:
— Չգիտեմ, իմ մտքին միայն բանաստեղծություներ են գալիս:
— Օ՜,- հիացավ Մոցարտը,- բանաստեղծություններ գրելը երևի շատ բարդ է:
— Դե ոչ, շատ հեշտ է: Դու փորձիր:
Մոցարտի զրուցակիցը երիտասադ Գյոթեն էր:
* * *
Մի անգամ Մոցարտին մոտեցավ մի երիտասարդ, որը ցանկանաում էր դառնալ կոմպոզիտոր:
-Ինչպե՞ս գրել սիմֆոնիա,-հարցրեց նա:
— Բայց Դուք դեռ շատ երիտասարդ եք սիմֆոնիա գրելու համար,- պատասխանեց Մոցարտը:- Ինչու՞ չսկսել ավելի պարզ որևէ բանից:
— Բայց Դուք ինքներդ գրել եք սիմֆոնիա, երբ դեռ ինը տարեկան էիք:
— Այո,-համաձահնեց Մոցարտը,- բայց ես ոչ ոքի չեմ հարցրել, թե ինչպես դա անել:
* * *
Մոցարտի ընկերներից մեկը շատ կատակասեր էր: Որոշելով կատակել՝ նա Մոցարտին է ուղարկում մի մեծ կապոց, որի մեջ ոչինչ չկար բացի փաթեթավորման թղթից և մի փոքրիկ գրությունից. «Սիրելի Վոլֆգանգ, ես ողջ ու առողջ եմ»:
Մի քանի օրից նա ստանում է մի մեծ ու ծանր արկղ: Բացելով այն՝ նա տեսնում է մի մեծ քար, որի վրա գրված էր. «Թանկագին ընկեր, երբ ես ստացա քո գրությունը, այս քարն ընկավ իմ սրտից»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն