Երբ գրականությունը քարշ ենք տալիս բիզնես ասպարեզ

Երբ գրականությունը քարշ ենք տալիս բիզնես ասպարեզ

268
Կիսվել
 «Օ՜, գրքերի աշխարհ, տիեզերք է անեզր». մոտ 100 տարի առաջ Չարենցը ցույց է տալիս իր վերաբերմունքն ու հարգանքը գրքի նկատմամբ։ Բոլոր ժամանակներում էլ գիրքը եղել է համամարդկային անգնահատելի արժեք։ Հիմա է, որ գիրքն ու գրականությունը տեղափոխվել են բիզնես ասպարեզ։ Մի շարք հրատարակչություններ առաջնային համարում են ոչ թե գիրքը՝ իր տված մտային արժեքով, այլ գիրքը՝ իր վաճառքից տված ֆինանսական արժեքով։
Հիմա ժամանակակից շատ երիտասարդ գրողների համար ամենակարևոր ու դժվար խնդիրը գիրք տպագրելն է։ Մի կողմից ճիշտ է, որ գրական դաշտը ողողված է, մեղմ ասած, խայտառակ գրքերով, սակայն կան շատերը, ովքեր ֆինանսական ծանր խնդիրներից ելնելով, մնում են չտպագրված։ Եթե ուզում ես ունենալ հայտնի ու հաջողված գիրք, որը կտպագրվի ու կգովազդվի շատերի կողմից, ապա պետք է հիշես երիտասարդ հասակում դիտած էրոտիկ ֆիլմերն ու մի քիչ էլ միացնես երևակայական աշխարհդ. արդյունքում կծնվի հաջողված գիրք։
Ժամանակակից հայ իրականության մեջ արժեզրկվել են գրեթե բոլոր արժեքները։ Արժեզրկվում են նաև գիրն ու գրականությունը, որոնց ստեղծելով մեծ ու հարուստ շփում փողի հետ, դարձան նրա գերին։ Գրականությունը նույնպես քարշ տվեցինք բիզնես ասպարեզ, և այդ ասպարեզում իրենց կանոններն են թելադրում գրքի ու գրականության ոլորտի օլիգարխները։ Արդյունքում գրքի նկատմամբ իրենց սերն ու նվիրվածությունը պահպանում են շատ քչերը, և հենց այդ քչերին էլ սիրում ու հարգում է գիրքը։ Իսկ նրանք, ովքեր գրքի էջերի մեջ գումարներ են փնտրում, զուրկ են մտային արժեքների կողմից բարոյական հարգանքից։
Առողջ եղեք ու շատ կարդացեք, գրքասերներ ջան։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱմեն երկրորդ շանսը սկսվում է առաջին քայլից. «Քայլ առաջ»
Հաջորդ հոդվածըԲրիջիթ Բարդոյի ցիտատները
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: