Homo Ֆաբեր. Մաքս Ֆրիշ

Homo Ֆաբեր. Մաքս Ֆրիշ

1247
Կիսվել
Ես ծանրություն զգացի ստամոքսիս մեջ, ինչպես վերջերս հաճախ էր լինում, ավելի ճիշտ ո՛չ ծանրություն, համենայն դեպս, ո՛չ էլ ցավ, այլ պարզապես միշտ զգում էի, որ ստամոքս ունեմ ՝ հիմար զգացում: Գուցե հենց դրանից էր, որ ես այդպես դյուրագրգիռ էի: Նստեցի նախկին տեղս և, որպեսզի վիճակս թաքցնեմ, սկսեցի պատմել, թե ինչով եմ զբաղվում՝ «Տեխնիկական օգնություն թույլ զարգացած երկրներիս»: Ես սովորել էի խոսել այդ մասին, մտածելով բոլորովին այլ բան: Ասենք, չգիտեմ էլ, թե ինչ էի մտածում: ՅՈՒՆԵՍԿՈ բառը նրա վրա, երևում է, մեծ տպավորություն թողեց. ինչպես միջազգային ամեն բան, նա դադարեց ինձ վերաբերվել ինչպես «սվեյցարացու» և այնպիսի ուշադրությամբ էր ունկնդրում, ասես ես չգիտեմ թե ով էի՝ չափից դուրս հարգալիր. նա ստորաքարշության աստիճան հետաքրքրություն էր ցուցաբերում, որն այնուամենայնիվ, չէր խանգարում, որ նա առաջվա պես զայրույթ պատճառեր ինձ:
Ուրախացա, որ ինքնաթիռը վայրէջք կատարեց:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն