Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո. Է. Է. Քամինգս

Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո. Է. Է. Քամինգս

1219
Կիսվել
Սիրում եմ իմ մարմինը երբ նա քո
մարմնի հետ է: Բոլորովին նոր բան:
Ավելի գեղեցիկ մկաններ, նյարդեր ավելի շատ:
սիրում եմ քո մարմինը, սիրում եմ այն, ինչ նա անում է,
կամ ինչպես է անում: սիրում եմ զգալ քո մարմնի
ողնաշարը, նրա ոսկորները և այն դողդոջուն
պիրկ -ողորկությունները որոնք ես
անվերջ անվերջ անվերջ
կհամբուրեմ, սիրում եմ համբուրել այսուայնը քո,
սիրում եմ, դանդաղ շոյանքը, ցնցող թրթիռը
քո էլեկտրական մուշտակի, և այն ինչ
կիսում է մարմինը… Եվ աչքերը՝ սիրափշրանքներ մեծ,
և միգուցե սիրում եմ խայտանքը քո
իմ ներքո և բոլորովին նոր

 

Է.Է Քամինգս

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Նյութի աղբյուրը՝ Նարէ Աթոյանի բլոգ

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՌեքվիեմ շան մասին. Արայ Զարգարեան
Հաջորդ հոդվածըHomo Ֆաբեր. Մաքս Ֆրիշ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: