Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

1671
Կիսվել
* * *
Առաջին սերս կուտ գնաց. աշնան չցանած` չծլած գարին հասկ չդարձավ,
Ու սիրաթաթախ սիրտս` սիրուց խելագար վազեց հանդեն ի վար,
Իմ գարին, այո’, չծլեց երբեք, չդարձավ այն հասկ,
Տարիներ անցան իմ կիսատ սիրուց, առա ես հասակ,
Հիմա անցել է գուցե շատ արդեն, օտարացել ենք գուցե մենք իրար, Կամ անիծել ենք ճակատագրին դժբխտ` հայհոյել իրար,
Մոռացել ենք հիմա ամենն այդ անցած, ամենքս մեզ համար սիրահարված,
Գտել ենք այս կյանքում ամենքս մեզ հարազատ գնացք,
Մեր գնացքը գնաց, ինչ արած, դա էլ է փորձություն,
Բայց չեմ ուզում նոր սիրուցս ունենալ հիշողություն,
Նա իմ կյանքի մի մասնիկն է արդեն դարձել ու հարազատացել, Սիրում ենք միմյանց, գուցե ճիշտ էր այդպես,
Ամենքս գտել ենք կիսատը մեր գնացքի նոր վագոնում,
Ու կյանքիս նոր ուղևորի հետ ես զգում եմ ավելի ապահով,
Նա երբեք քեզ նման չի վարվի, չի թողնի սպի սրտիս վիրավոր:
* * *
Կարոտած մատներով քո մասին մոխրացած տողերը շաղ եմ տալիս փողոցներին ու մայթերին,
Հույսս դեռ չի մեռել քո անէացած կարոտից ու անընդհատ օդում գալարվող ճակատագրի հեգնանքից,
Դեռ հավատում եմ, որ չստացված կյանքիս ճանապարհները մի օր զգալու են բացակայիդ սառը,
Ու օդում պտտվող, անվերջ քեզ կանչող, խամրած արևովս գրվելու է մեր սիրո բառը:
Մայրամուտներս՝ թևանցուկ սիրուդ, գնում են, լողում ծովերում հեռու՝ օտարին մոտիկ,
Գնում են իմ սիրուց, հետո բացվում են այնպե՜ս գգվող, բոցավառ, առավոտներդ՝ կյանքիդ գարունքի,
Ու տխրում եմ ես կրկին չկարկատվող շենքերի նման, դուրս նայում ագահ, չտեսի նման,
Ու իմ պատառոտված շինության հիշողությունների մամլված թղթերը ոչնչացնում եմ,
Որ դու էլ ոչնչանաս իմ միջից, իմ սրտից, կյանքից, վերանա հոտդ իմ մաշկից ու երակներից,
Ու ես սկսում եմ լքելն աշխարն այնքան միայնակ, որքան որ լույս աշխարհ եմ եկել մի օր,
Ու հեռանալուց առաջ կհասկանամ միայն, որ մենք մնացինք բաժան, դու՝ մենակ, ես՝ միայնակ:
* * *
Դաշնամուրիդ ստեղները նոտայում են անվանս տառերը, Ու ինձ երջանկացնում են շուրթերիցդ հնչած` ինձ համար բառերդ,
Սերս ծորում է քո ձայնի քնքուշ ելևէջումներից առկայծող, Ու սկսում է մեզ ավելի տաքացնել վաղուց մեզ համար պահված մի շող,
Դու իմ կյանքի ձմեռը վաճառեցիր անցորդ ամպերին միայնակ,
Ու ինձ նվիրեցիր քո կյանքի գարունն ու դաձար ինձ արեգակ,
«Սիրում եմ ես քեզ» մեր կյանքի քատեզին ուրվագծեցինք, Ու մեր նոր կառուցած երջանկաշատ մոլորակը բոլորից թաքցրինք:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն