Սելինջեր

Սելինջեր

1504
Կիսվել
Եթե դուք իսկակապես ուզում եք  իմանալ այս պատմությունը, ապա, հավանաբար, նախևառաջ կցանկանաք  իմանալ որտեղ եմ ծնվել ես, ինչպես եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս մինչև իմ ծնվելը, մի խոսքով՝ Դավիթ Կոպպերֆիլդյան այդ ամբողջ շիլան։ Բայց, ճիշտն ասած, ես տրամադիր չեմ դրանք փորփրել: Նախ ձանձրալի է, երկրորդն էլ՝ իմ նախնիները  հավանաբար երկու ինֆարկտ կստանային եղբորս երեսից, եթե  ես պատմեի նրա անձնական գործերի մասին: Նրանք տանել չեն կարող նման բաները, հատկապես՝ հայրս: Ընդհանրապես նրանք  լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, բայց չափից դուրս նեղացկոտ են: Ես մտադիր էլ չեմ  պատմել կենսագրությունս կամ նման դատարկ-մատարկ բաներ, կպատմեմ միայն այն խելահեղ պատմությունը, որ տեղի ունեցավ անցյալ Ծննդյան տոներին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՄոմերի լույսի ներքո. Բուլգակով
Հաջորդ հոդվածըԻմ անունը Ուրիշ է, և ինձ թվում է՝ ես այլասերված եմ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: