Մոմերի լույսի ներքո. Բուլգակով

Մոմերի լույսի ներքո. Բուլգակով

1106
Կիսվել
Գետնից շատ բարձր թռչող մեքենայի համաչափ գվվոցը  նինջ էր բերում Մարգարիտային,իսկ լուսնի լույսը հաճելի ջերմությամբ պարուրում նրան:Աչքերը փակելով՝ նա դեմքը պարզեց քամուն և մի տեսակ տրտմությամբ մտածում էր իր թաղած անծանոթ գետափի մասին,որը,նախազգում էր,այլևս երբեք չէր տեսնելու:Այսօրվա երեկոյի բոլոր կախարդանքներից  ու հրաշքներից հետո  նա արդեն կռահում էր,թե ու մոտ են հյուր տանում իրեն,սակայն դա չէր վախեցնում:Հույսը,որ իրեն այնտեղ կհաջողվի վերադարձնել իր երջանկությունը,անվախ էր դարձրել նրան:Ի դեպ,մեքենայի  մեջ այդ երջանկության մասին երկար երազել չհաջողվեց:Սերմնագռավը քաջ գիտեր իր գործը,թե մեքենան էր լավը,միայն թե շուտով,բացելով աչքերը,Մարգարիտան ներքևում տեսավ ոչ թե անտառի  խավարը,այլ մոսկովյան կրակների թրթռուն լիճը:Սև թռչուն- վարորդը  թռիչքի ժամանակ քանդեց-հանեց առջևի աջ անիվը,ապա մեքենան վայրէջք կատարեց բացարձակապես ամայի մի գերեզմանոցում,Դորոգոմիլովի շրջակայքում:Ոչինչ չհարցնող Մարգարիտային իր խոզանակի հետ իջեցնելով մի տապանաքարի մոտ,սերմնագռավը մեքենան ուղղեց  դեպի գերեզմանոցից այն ընկած ձորակը:Մեքենան դղրդոցով ձորը գլորվեց,այնտեղ էլ խորտակվեց:Սերմնագռավը հարգալիր պատիվ առավ,նստեց անվի վրա ու թռավ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱյսպիսին էր էրոտիկան 20-րդ դարում
Հաջորդ հոդվածըՍելինջեր
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: