Անվերնագիր․ Դավիթ Հովհաննիսյան

Անվերնագիր․ Դավիթ Հովհաննիսյան

1223
Կիսվել
Ապագայի որոնումներ, հեռավոր ու մոտ անցյալ,
Որքան արդյոք ես պիտ տեսնեմ այս խենթ կյանքում ճանապարհ
Պահ է գալիս, երբ մերժում ես, դրժում ամեն-ամեն ինչ
Դառնում խելառ մի Մահարի, քարավանն է միայն ճիշտ:
Մաքառումներ, դեգերումներ նժդեհացված ճանապարհ,
Հայրենի հող, խեղդող կարոտ, տուն դարձի կարճ ճանապարհ,
Սուտ մարդկային արդարություն, Աստծո կողմից չստեղծված:
Ես ատում եմ օրենքները,դրանք շատ են նյութացված:
Մարդկայինը դրժելի է, չկա այնտեղ մաքրություն,
Լիքն է թույնը մարդկանց սրտում, միայն դատարկ լռություն:
Սիրո տողեր գրված թղթին հավատացեք ինձ պետք չեն
Ես չեմ ուզում լսել բառեր, որոնք մաքուր սրտից չեն:
Ընկերություն, եղբայրություն, դաժան կատակ մեր կյանքի
Ես չեմ ուզում կողքիս լինի ընկեր միայն բաժակի:
Մեր ողջ կյանքում որոնում ենք մարդկային վեհ գաղափար,
Ո՞վ է մարդը այս մեծ կյանքում, մի շատ փոքրիկ խելագար:
Շատ շատերը կծիծաղեն, նույնիսկ կասեն այդպես չէ,
Խոսելը լոկ դեռ շատ քիչ է, մարդը կյանքում դահիճ է ,
Ուժեղ, ուժեղ անհաղթելի, ուժեղինն է ամեն ինչ
Ես չեմ մերժում գաղափարը, բայց ինչ անի խեղճը միշտ
Ես կարծում եմ, որ էլ ոչինչ ասել էլ պետք չէ
Չէ՞ որ մարդը կատարյալ չէ, տրված կյանքը շատ քիչ է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն