Խուլիո Կորտասար. «Մայրիկ»

Խուլիո Կորտասար. «Մայրիկ»

293
Կիսվել
Քո առջևում կանգնելով՝ ես նայում եմ հայելու մեջ. այն չի արտացոլում ինձ հետ կատարված փոփոխությունները՝ իմ փողկապը նոր և սանրվածքը: Ես ինձ տեսնում եմ այնպիսին, ինչպիսին տեսնում ես դու՝ քո մի մասնիկը՝ քեզանից անջատված:
Օ՜, մայրի՛կ, ահա քո որդին, նա խոնարհեցրեց քո հայացքը, թող լռի հայելին, և մենք կհասկանանք մինյանց:
Եվ թեկուզ տարբեր բաների մասին, եղելության տարբեր կողմերում, սակայն կխոսենք նույն բառերով:
Դու սափոր ես աճյունով(ես այրել եմ քեզ), բայց դեռ առաջվա պես կախված է իմ մանկական սրբիչը, և մոխրագույն աչքերով հսկա բվեճը դեռ սպասում է իմ ճառերին՝ արդարության, ազնվության և ռադիոհեռախոսային բարոյականության մասին:
Մայրի՛կ, ես չեմ կարող վերամիավորվել ինքս ինձ, չեմ կարող դառնալ նա, ով մինչև հիմա հայտնվում է քեզ:
Չեմ կարող ազատվել ինձանից, իսկ քո նուրբ ժպիտի հայելում շարունակում է արտացոլվել նա, ում ճզմեցի ես՝ մի լավ, փոքրիկ, անհանգիստ պինգվին, և մինչև վերջին րոպեն՝ անվախ, ինչպիսին դու ուզում էիր տեսնել ինձ՝ ազնիվ, երջանիկ, քնքուշ ու կրթված:
Թարգմանությունը՝ Նաիրա Համբարձումյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՕրվա երգը. Adele - Someone Like You
Հաջորդ հոդվածըՄամուլն այսօր․ նոյեմբերի 14
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: