«Զգացմունքն էլ է միտք, բայց… այրվող». Համո Սահյան

«Զգացմունքն էլ է միտք, բայց… այրվող». Համո Սահյան

805
Կիսվել
  • Եթե գրողը ճիշտ է արտահայտում տվյալ ժամանակը, ապա նրա խոսքը հավասարապես վերաբերում է բոլոր ժամանակներին:
  • Ժողովուրդը պետք է քայլի պատմության միջով և ոչ թե պատմությունը քարշ տա հետևից:
  • Մեծ մարդը միշտ ինքն իրեն բաշխում է: Փոքրը եկել է, որ այս աշխարհից վերցնի, չտան՝ կգողանա: Մեծը բաշխում ու գնում է:
  • Գրողի առաքելությունն է փրկել մարդուն մենության ու մենակության սարսափից:
  • Զգացմունքն էլ է միտք, բայց… այրվող:
  • Բանաստեղծն ինքը նպատակ է, և ոչ թե այս կամ այն բանը նպատակ դնում և գրում է:
  • Հետ նայելը հետ մնալու նշան չէ. ո՞վ է ասել, թե հետ նայելը և առաջ նայելը տարբեր բաներ են: Նույնն են: Որ կողմիդ վրա էլ որ նայես, առաջ ես նայում:
  • Եթե մեկը անցյալդ է ուզում գողանալ, վերագրել իրեն, ինչ ասել կուզե, պատրաստվում է զրկել քեզ ապագայից:
  • Միայն սպառողը գող է, իսկ գողը հայրենիք չունի:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Լ. Ս.-ին». Վահագն Հակոբյան
Հաջորդ հոդվածըԵրբ նույնիսկ պատերն են սեր քարոզում
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: