Սևաստոպոլը մայիսին. Լև Տոլստոյ

Սևաստոպոլը մայիսին. Լև Տոլստոյ

509
Կիսվել
Արդեն վեց ամիս էր անցել այն օրից, երբ առաջին ռումբը որոտաց Սևաստոպոլի բաստիոններից ու տակնուվրա արեց հողը թշնամու աշխատանքների վայրում, և այդ օրվանից հազարավոր ռումբեր, հրետագնդեր ու գնդակներ անընդհատ թռչում էին բաստիոններից դեպի խրամատները և խրամատներից դեպի բաստիոնները, ու մահվան հրեշտակն անդադար սավառնում էր նրանց գլխավերևում:
Հազարավոր մարդկային ինքնասիրություններ վիրավորվել էին արդեն, հազարավորները՝ բավարարվել, փքվել, հազարավորները՝ հանգստացել մահվան գրկում: Որքան շքանշան աստղեր են ամարացված, որքանը հանված, որքան Աննա, Վլադիմիր շքանշաններ, որքան վարդագույն դագաղներ և քաթանե ծածկոցներ: Բայց էլի նույն ձայներն են լսվում բաստիոններից, էլի պայծառ երեկոներին նույն ակամա սրտդողով ու ահով են նայում ֆրանսիացիներն իրենց բանակից Սևաստոպոլի բաստիոնների քանդքնդորված սև հողին, նրանց վրա շարժվող մեր նավաստիների սև կերպարանքներին և համրում հրակնատներ (ամբրազուր), որոնցից տնկվել նայում են թուջե թնդանոթներ, նույնպես հեռագրի դիտանոցից նավային ենթասպան հեռադիտակով նայում է ֆրանսիացիների խայտաբղետ կերպարանքներին, նրանց մարտկոցներին, վրաններին, զորասյուներին, որ շարժվում են Կանաչ սարով, և այն ծխերին, որ բռնկվում են խրամատներում, և էլի շարունակ նույն եռանդով աշխարհի տարբեր կողմերից մարդկանց տարբեր բազմություններ, էլ ավելի տարբեր ցանկություններով, շտապում են այդ ճակատագրական վայրը: Իսկ դիվանագետների կողմից չլուծված խնդիրը դեռ չի լուծվում վառոդով ու արյունով:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԴասախոսերի ու «դասախոզերի» ժամանակներում
Հաջորդ հոդվածըՀայրը. Գուրգեն Խանջյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: