Հուշեր մարտական դիրքերից. Բաբկեն Չիլինգարյան

Հուշեր մարտական դիրքերից. Բաբկեն Չիլինգարյան

1218
Կիսվել
Երբ դիրքերում էի, ամեն ինչ շատ  սիրուն ու քաղցր էր, կյանքը քաղցր էր: Մեկ ուժեղ ու հաճելի պահ կար, երբ հերթապահությունից հոգնած, սառած մտնում էիր տաքուկ գետնատնակը, ընկերդ առանց հարցնելու մրոտ սրճամանից սուրճը լցնում էր բաժակներն ու հյուրասիրում: Երբ տաքուկ մթնոլորտում սկսում էին տարբեր բաներ պատմել, մեկը` իրենց գյուղից, մեկը` քաղաքի արկածներից, մեկն էլ  ֆանտաստիկ բաներ էր պատմում ազերի հետախույզներից, մեկն էլ  ընկերուհուն էր հիշում, իսկ մյուսը ջարդված ու փչացած ռադիոյով երգ էր լսում ու ուրախանում: Մեկ էլ տենում էիր երկու հոգի կուչ եկան վառարանի կողքն ու քնեցին: Այնքան հոգնած էին, որ մեկ էլ տեսնում էիր զինվորական զգեստները սկսեցին վառվել: Երբ գիշերով բարձրանում էիր հերթապահության ու տեսնում էիր, թե ինչպես են Մարտակերտի լույսերը ծորում գիշերային մթության մեջ, մարմնովդ հաճելի դող էր անցնում: Միգուցե ցուրտ էր, շոգ, ծանր էր զենքերը, պայմանները շատ վատն էին, բայց  կար սեր, ջերմություն , կար հավատ, ամեն ինչ:
Հ.Գ. Տղերք ջան, քանի դեռ դիրքերում եք, վայելեք էտ ցուրտ, բայց տաքացնող արևը: Անփորձանք…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը6 անիծված նկարներ (լուսանկարներ)
Հաջորդ հոդվածըԱնվերնագիր․ Դավիթ Հովհաննիսյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: