Էկզորցիզմ. դիվահար հոգու փրկություն

Էկզորցիզմ. դիվահար հոգու փրկություն

542
Կիսվել
Չար ու բարի հոգիների առկայության մասին տեսությունը գոյություն է ունեցել դեռ շատ վաղուց՝ մինչև քրիստոնեության հայտնվելը։ Սակայն քրիստոնյաները, հիմնվելով Աստվածաշնչի վրա, համարում են, որ առաջին էկզորցիստը եղել է Հիսուս Քրիստոսը, ով բուժեց դագաղների մեջ ապրող մի դիվահարի։ Նրա միջից Հիսուսը դուրս հանեց չարքերին, որոնք մտան խոզերի մեջ, և նրանց պատճառով կենդանիներին մորթազերծ արեցին՝ ազատելով մարդկությանը չարքերից։ Քրիստոնյաները համարում են, որ կան Աստծո կողմից եզակի շնորհ ստացած հոգևորականներ, ճգնավորներ և անգամ սովորական մարդիկ, որոնք կարող են մարդու միջից քշել դևերին։
Այսպիսով, էկզորցիզմը չարքերի ու գերբնական արարածների հեռացումն է մարդու մարմնից աղոթքների, հոգևորական ծեսերի միջոցով։
Ժամանակակից բժշկությունը մարդու ոչ ադեկվատ վիճակը համարում է հոգեկան հիվանդություն, այլ ոչ դիվահարություն։ Այս հիվանդության նախանշաններն են հիստերիան, պսիխոզը, Տուրենտի սինդրոմը, էպիլեպսիան, շիզոֆրենիան կամ անձի երկատումը։ Անձի երկատում ունեցող մարդկանց 29 %-ը պնդում է, որ իր մեջ չարք է մտել։ Բացի դրանից, կա մանոմանիայի տեսակ, որն անվանվում է դեմոնապատիա։ Այս դեպքում հիվանդը հավատում է, որ իր մարմինը մի կամ մի քանի դևերի ապաստարան է դարձել։
Հատկանշական են Եվանգիլեայի խոսքերը. «Երբ ապականված հոգին դուրս է գալիս մարդու միջից, քայլում է անհայտ տեղանքներով և չի գտնում հանգիստ, որոշում է՝ կվերադառնամ ես իմ տուն, որտեղից որ դուրս եմ եկել։ Եվ գտնելով իր համար ապաստարան, ուր չկա աստվածային լույսը, նա վերցնում է իր հետ յոթ ավելի չար հոգիների ու մտնում մարդու մեջ»։
 Էկզորցիզմով զբաղվել է ոչ միայն Հիսուս Քրիստոսը, այլ նաև նրանից շատ առաջ եղած ժողովրդական բժիշկները՝ շամանները։
Այս ծիսակարգը բարդ գործնթաց է, որը հիմնականում իրականացվում է հոգևոր աշխարհին ծանոթ, Աստծո կողմից ի սկզբանե այսպիսի շնորհ ունեցող մեկը։ Ծեսի համար անհրաժեշտ են համապատասխան աղոթքներ, աստվածային օրհնությունը ունեցող որևէ իր և իրարկե ահռելի հավատ։
Բժիշկները էկզորցիզմի երևույթը բացատրում են նրանով, որ աղոթքներ կարդալու հետևանքով մարդու մոտ գլուխ է բարձացնում ինքնաներշնչումը, և նա կարողանում է բուժել իր իսկ հոգեկան խանգարվածությունը կամ գոնե որոշ ժամանակ մոռանալ դրա մասին։
Եվ չնայած գիտական և բժշկական աշխարհը հերքում է դիվահարության փաստը՝ այսօր էլ կատարվում են էկզորցիզմի արարողակարգեր։ Ըստ չհաստատված տվյալների՝ Վատիկանի հոգևոր եկեղեցում կա հատուկ մի մասնաբաժին, որտեղ պատրաստում են էկզորցիստների, որոնք էլ այսօր կատարում են դիվահանության աշխատանքներ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն