Կոմանդոս կոչվող շառլատանը․․․

Կոմանդոս կոչվող շառլատանը․․․

1398
Կիսվել
Ապրում էի Մարտակերտի շրջանի Կարմիրևան անունը ստացած գյուղում։ Հյուսիս-արևելյան սահմանին ծվարած գյուղս հարթավայրային էր, բերրի հողատարծքներով ու խաղողի անծայր այգեստաններով, և հենց այս խաղողի այգիներում էլ կանխարոշված էր առաջին անգամ համբուրել մի աղջնակի ու առաջին անգամ Կոլաշնիկով վերցնել ձեռքս ու թշնամի սատկացնել։
1920 թվականին յոթ ռազմատենչ ու վայրագ մարտակերտցիների կողմից, որոնք խորապես թքած ունեին «կարմիր» օրենքների վրա  հիմադրեցին իմ գյուղը։ Այդ յոթ բարբարոսներից մեկը մի պապու հայրն էր։
Չմանրանամ մեր գյուղի պատմության կիսաէպիկական պատմության հորձանուտում, առավել ևս, որ ինչ-որ մի թոքից փախած վերջին տարիներին մի քանի գիրք է հրատարակել գյուղիս մասին ու կլորիկ հոնորարներ պոկել վերևներից։
Հիմա ուշք դրեք իմ խոսքին ու լսեք պատմությունը այն ականատեսի, ով անցնելով ոչ մեկի և ոչ մի կերպ նկարագրություն ստանալ չկարողացող սահմռկեցուցիչ պատերազմի (այս բառն ամեն անգամ օգտագործելուց փոշմանում եմ) գեհենը լքել է իր հայրենի հողը և միայն վերջին տարիներին է հետ վերադարձել ու ապրում սահմանին։ Գյուղս Ադրբեջանի կազմում է։ Այն հանձնեցին 1992 թվականի հուլիսին, հանձնեց Արկադի Տեր-Թադևոսյան՝ Կոմանդոս մականունը ստացած զինվորականը, ում մասին էլ հենց ուզում եմ խոսել այս իմ փոքր հուշագրում։

Շուշիի ազատագրումը

Մինչև Շուշի բերդաքաղաքի ազատագրումը, այսինքն՝ 1992 թվականի մայիսը, Ղարաբաղն ու ղարաբաղցիները գտնվում էին սահմանային շրջափակման՝ «բլոկադայի» մեջ և ուղիղ կապ չունեին Հայաստանի հետ։ Օգնություն ստանում էին միայն ուղղաթիռների օգնությամբ, որոնք էլ ընդամենը հինգն էին, յուրաքանչյուրը 4 տոննա բեռնափոխադրման հնարավորությամբ։ Մինչև Շուշին, հինգ ուղղաթիռներից մեկն էլ (հրամանատարը մի հայրենասեր ու ճարպիկ տղա էր՝ Մուշեղ անունով, ցավոք ազգանունը չեմ հիշում) բավականին կասկածելի պայմաններում «դժբախտ պատահարի» ենթարկվեց Երևանում և ընկավ Կենդանաբանակն այգու հարակից տարածքում։
Մինչև Շուշին մենք՝ ղարաբաղցիներս, չէինք լսել ոչ մի Կոմանդոսի մասին։  Միայն Շուշիի «փառահեղ» հաղթանակից հետո (որի մասին ամենայն հավանականությամբ կգրեմ իմ մյուս հուշագրում) Կոմանդոս անունը դարձավ իմ հայրենակիցների կռապաշտության առարկա։
Բացի «հերոսաստեղծման» գործից Շուշիի ազտագրումը առավել կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ բացվեց Շուշի-Լաչին միջանցքը, որն արդեն թույլ էր տալիս օրեկան մի քանի տոննա ուղղաթիռային բեռի փոխարեն ստանալ 200 տոննայից ավելի օգնություն՝ սնունդ, զենք, զինամթերք։
Բայց Շուշիի գրավումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում ռազմաստրատեգիական անառիկ դիրքեր  ու իրենց հողի համար մինչև վերջին արյունը կռվելու պատրաստ կամավորական ազատամարտիկներ ունեցող Շահումյանի ու Մարտակերտի շրջանները հանձնվեցին ազերին առանց կռվի։ Հանձնելու հրամանն էլ եկավ շտաբից՝ կիսաստված Կոմանդոսից և ոչ ոք չհակաճառեց ու չընդվզեց ու մի օրվա ընթացքում կորցրինք հսկայական տարածքներ։ Հետաքրքիր փոխանակում էր։
Այնուհետև շատ բան փոխվեց, իմ ու իմ զինակիցների հետ մի քանի անգամ գրավեցինք ու կորցրինք մեր գյուղը, զոհեր ունեցանք, վնասներ ու կորուստներ պատճառեցինք թշնամուն, Կոմանդոս մականունը ստացված շառլատանը այլևս թքած ուներ այդ տարածքների, իմ գյուղի ու կամավոր ազատամարտիկների վրա։
Չեմ կարող ասել այս փոխանակումը միջպետական մակարդակով էր, թե «միջխորհրդային», միայն կարող եմ փաստել, որ մեզ ներկայացրած հերոսը՝ Կոմանդոսը ընդամենը չորս ուղղաթիռ բեռով կարողացավ գրավել Շուշին, որն պրակտիկայում անհնարին էր, բայց ունենալով անսահամանափակ օգնություն ու հսկայական ռազմական պոտենցիալ կորցրեց անառիկ Շահումյանն ու Մարտակերտը։
 Շարունակելի

Ազատ Արցախի կամավորական՝ Կենտաբոն

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն