Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

Գայանե Սիմոնյան. բանաստեղծություններ

1849
Կիսվել
Մի կանգառ կյանքի
Հաշվում եմ կրկին մեր չստացված հանդիպումները,
Դրանց թիվը հասցրինք վաթսունի ու հեռացանք,
Այն պահին, երբ մարդիկ տանը նստած անձրևում են,
Իսկ մենք կեղտոտ փողոցների գլխապտույտից հոգնած,
Քայլում ենք՝ ինչ որ դատարկության հետ քարշ գալով,
Կյանքը խմում է մեզ՝ հարբեցողի տեսք ստանալով:
Թե այսօր ե՞րբ կքնեմ, առավոտյան ե՞րբ կարթնանամ,
Թե հաջորդ օրը կունենամ շունչ, որ առաջ գնամ,
Ես քեզ կասեմ՝ ունեմ ամենն առանց քեզ ապրելու համար:
Ի վերջո, մարդը կյանքում ամեն ինչին հարմարվում է,
Մենք հարմարվում ենք ամեն տեսակ հանգամանքերի,
Հանդուրժում ենք մարդկանց, ովքեր մեզ հաճելի չեն:
Ամեն բան սկսվեց այնտեղ, որտեղ ծնվում են երազանքները,
Իսկ իմ մարդ տեսակն այնքան հակասական և հորինված է,
Ես նա եմ, ով իրերը միշտ ուրիշ բառերով սիրունացնում է,
Դու նա ես, ով անգամ իմ չկան է տեսնում իմ մեջ և ուր որ է,
Ամպ է բերում, հետո անձրև՝ լցվածը դատարկելու համար:
Ես սիրում եմ Նրան, ով ճանաչում է ինձ ու ատում աշխարհը,
Նրան, ով սիրում է ինձ այնպես, ինչպես ես չապրած կյանքս,
Նրան, ով ուղղակի ժպտում է ինձ ու աշխարհն է իմը դառնում:
Նրան, ով հիմա սպասում է մի լավ նորության՝ մի Ուրիշի,
Որ այսօրվա մեծ ցավը վաղը կփոխի մեծ խինդ ու ծիծաղի…
* * *
Էլ ոչ մի տող
Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ,
Ես աղոթում եմ Ձեզ համար,
Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են քեզ,
Գրողը տանի բոլոր նրանց,
Ովքեր ճանաչում են քեզ…
Ո՞նց վարվեմ քեզ հետ…
Քեզ ինչպե՞ս թողնեմ ուրիշին,
Լինելդ էլ հերիք է ինձ,
Քեզ թողնեմ, հետո ումի՞ց ստանամ:
Իմ աստղին ում թողնեմ մոտենա,
Ես փախչում եմ այս աշխարհից, Անիմաստ կորուստներից,
Վերջին նամակիդ պատասխանից,
Ա՜խր այնքան բարի ես բոլորից,
Երբ չարանալու իրավունք ունես,
Եթե բարի էլ չես, բարի ես,
Այնքա՜ն շատ ես հորինվում:
Փախի՛ր ինձանից, փախի՛ր,
Կարծես սևագրում եմ կյանքս,
Քեզ հետ ապրելու փոխարեն,
Որքան շատ եմ մտածում,
Գրելն անհնար է դառնում,
Ես սկսեցի երգեր հորինել,
Բայց ամեն երգ իր վերջն ունեցավ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Հայ գրականության գալիք օրը»․ Վահան Տերյան
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ The Reincarnation - Սեր
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: