7 փաստ մեր ուղեղի մասին

7 փաստ մեր ուղեղի մասին

956
Կիսվել
  • Ձեր սիրելի երգն այն է, որը հուզական կապ է առաջացնում ձեր կյանքի որևէ իրադարձության հետ:
    Սա ապացուցված է գիտական հետազոտություններով:
  • Երաժշտությունը կարող է ազդել ձեր որոշումների վրա: Գրոնինգենի համալսարանի գիտականները գիտեն, որ եթե ավտոմեքենայի ռադիոյով հնչի ռիթմիկ երաժշտություն, ապա դուք հաստատ կսկսեք ավելի արագ և ագրեսիվ ընթանալ:  Նրանք նաև հաստատել են, որ ուրախ երաժշտությունը ձեզ իրոք կարող է ուրախացել, իսկ տխուրը՝ տխրեցնել: Այսպիսով երաժշտությունն է ձեզ տրամադրություն պարգևում, և ոչ թե դուք եք ընտրում, թե ինչ երգ լսել` ձեր տրամադրությանը համապատասխան:
  • Ինչքան շատ եք գումար ծախսում ուրիշների համար, այնքան դուք երջանիկ եք:
    Սա ապացուցում են բազմաթիվ հետազոտություններ:
  • Որպեսզի դառնալ երջանիկ, պետք է գումարներ ծախսել փորձի համար, այլ ոչ թե իրերի:
    Մեր միտքը պնդում է, որ եթե գումարներ ծախսենք զվարճանքների համար, ապա հետո շատ շուտ կափսոսանք, իսկ գնված իրը կարող է երկար ժամանակ երջանկություն պարգևել մեզ: Սակայն իրականությունն այն է, որ նոր իրերին մենք շուտ ենք հարմարվում, իսկ դրանցից ստացած հաճույքը մի քանի օր հետո վերանում է:
  • Ժամանակակից երեխաների մեծ մասը 1950 թվականին կհայտնվեին հոգեբուժարանում:
    Երկիր մոլորակի բնակչության ուղիղ կեսը տառապում է խրոնիկ դեպրեսիայից: Մոտավորապես նույնքանն էլ կախվածություն ունեն այս կամ այն հոգեմետ նյութերից: Եթե հոգեբուժարանի աշխատանքային ստանդարտները չփոխվեին 20-րդ դարի կեսերից, ապա մեզնից շատերը կհայտնվեին հոգեբուժարանում:
  • Եթե կարողանաք ներշնչել ձեզ, որ մի լավ քնել եք և քնի կարիք չունեք, ապա ձեր ուղեղը դրան կհավատա:
    Մեր ուղեղի համար ոչ մի տարբերություն չկա իրական և հորինված կյանքի միջև: Եթե ձեզ ներշնչեք, որ հինգ ժամի փոխարեն քնել եք ավելի շատ, ապա այդ մեթոդը կաշխատի և դուք էներգիայի մեծ հոսք կզգաք:
  • Ձեր որոշումներն ավելի ռացիոնալ կլինեն, եթե մտածեք օտար լեզվով:
    Սա ապացուցվել է Չիկագոյի համալսարանի կողմից: Եթե մարդիկ որոշումներ կայացնելիս մտածեն օտար լեզվով, ապա այս դեպքում դրանք կլինեն շատ ավելի տրամաբանված և զերծ էմոցիաներից:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Վախ». Դավիթ Հովհաննիսյան
Հաջորդ հոդվածը«Նիրվանա». Մարիշ Գրիգորյան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: