Անփույթ հագնվելը վկայում է երիտասարդի ապագա գրական փառքը. Ալբերտո Մորավիա

Անփույթ հագնվելը վկայում է երիտասարդի ապագա գրական փառքը. Ալբերտո Մորավիա

683
Կիսվել
Այդ ժամանակ ես այնքան էի կլանված փող ճարելու հոգսերով, որ փոխվել էր անգամ իմ մասին ունեցած պատկերացումը: Մինչև հիմա ես ինձ համարում էի ինտելիգենտ, կուլտուրական մի մարդ, կոչումով դրամատուրգ. ես միշտ էլ մեծ հակում եմ ունեցել դեպի դրամատուրգիան, և թվում էր, թե ամբողջովին դրան էլ պետք է նվիրվեի: Այսպես ասած այդ բարոյական կերպարը իր ազդեցությունն է թողնում նաև ֆիզիկականիս վրա, այսինքն՝ ինձ ստիպում էր որոշակի ուշադրություն դարձնել նաև իմ արտաքինին, ինձ թվում էր, թե նիհարությունը, կարճատես լինելը, նյարդայնությունը, գունատությունը, անփույթ հագնվելը վկայում են երիտասարդի ապագա գրական փառքը, որի համար և ես կոչված էի: Սակայն այդ օրերի դաժան հոգսերը իմ գիտակցությունից դուրս մղեցին այնքան հրապուրիչ ու խոստումնալից այդ կերպարը և նրա տեղը դրին մի այլ կերպար՝  աղքատ ու ողորմելի մի մարդու, որը խճճվել էր կրքերի ցանցում և թաղվել մանր ձախորդությունների տղմուտը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱրջը. Վիլյամ Ֆոլքներ
Հաջորդ հոդվածը«Մեռյալ քաղաք» Արայ Զարգարեան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: