Էդգար Պոն ճանապարհորդում էր ժամանակի միջով (էսսե)

Էդգար Պոն ճանապարհորդում էր ժամանակի միջով (էսսե)

1382
Կիսվել
Ամերիկացի երիտասարդ պատմաբան Ջեյք Օֆֆենհարթզը բավականին վերջերս մի հետաքրքիր ուսումնասիրություն է հեղինակել, որում պնդում է, որ Էդգար Պոն ունեցել է (հետևաբար նաև ունի) ժամանակի միջով ճանապարհորդելու ունակություն:
Պոյի կյանքը հայտնի է բազում տարօրինակություններով: Նա ծնվել է որբացած, ու մահացել այն բանից հետո, երբ նրան գտել են ջրատար առվի մեջ անծանոթ մեկի հագուստով ու ոմն Ռեյնոլդսի անունն անըդհատ կրկնելիս:
Բայց կենսագրությունն այս անգամ բնավ կապ չունի քննարկվող թեմայի հետ: Եվ  ոչ էլ կապ ունի նրա գաղտնի երկրպագուն, ով յոթանասուն տարի շարունակ այցելել է Պոյի գերեզման երեք հատ վարդ ու մի բաժակ կոնյակ ձեռքին:
Ջեյքի այս ուսումնասիրության առարկան է հանդիսանում անվանի սարսափ գրողի թողած արտասովոր գրական ժառանգությունը:
Զարմանալի է, բայց հավանական, որ Պոն ի վիճակի է եղել հաղթահարել ժամանակի ու տարածության սահմանները:
Ինչպե՞ս:
Ուրեմն, սկսենք:
Ուսումնասիրություն N:1
Էդգար Ալան Պո «Արթուր Գորդոն Պիմի պատմությունը Նենթաքեթում»
Այս պատմվածքը Պոն գրել է 1837-ին: Սյուժեն, ըaնդհանուր առմամբ, նկարագրում է ծովում մոլորված կետորսանավում տիրող խռովությունները:
Երկար ժամանակ ծովում առանց սննդի մնալով՝ անձնակազմը որոշում է դիմել հանիբալիզմի: Ամեն ինչ պարզ է: Ծղոտի կտորներ հանելով ընտրում են զոհաբերվող մեկին: Ռիչարդ Փարքեր անունով մի տղա հանում է ամենակարճ ծղոտն, ու նրան ուտում են:
Սարսափելի՞ է:
Հավատացնում եմ, դեռ՝ ոչ:
1884 թվականին՝ պատմվածքի լույս տեսնելուց շուրջ 46 տարի անց, 4 տղամարդ ծովի հոսանքին են մատնվում այն բանից հետո, երբ խորտակվում է նրանց նավը: Մնալով առանց սննդի՝ նրանք ստիպված են դիմել հանիբալիզմի: Որպես զոհ ընտրվում է անձնակազմի օգնական 17-ամյա մի տղա: Գուշակեք նրա անունը: J Ռիչարդ Փարքեր:
Մոտավորապես մի դար շարունակ այս անհեթեթ զուգադիպությունն աննկատ է անցնում, մինչև ռեալ Ռիչարդի ժառանգը իր նամակով բարձրաձայնում է պատմվածքի սյուժեի ու իրական դեպքի նմանությունները: Նամակը հրապարակվեւմ է The Sunday Times շաբաթաթերթում՝ կրելով «Պայծառ Պատահականություն» վերնագիրը: Անշուշտ, պայծառ է…
 Ուսումնասիրություն N:2
Էդգար Ալան Պո «Բիզնեսմենը»
1848 թվականին Ֆինիս Գեյջ անունով մի բանվոր, ով աշխատում էր երկաթգծի վրա, ծանր վնասվածք է ստանում: Նրա գանգոսկրը խոցում է երկաթյա մի ցից: Անհասկանալիորեն Ֆինիսը ողջ է մնում, չնայած, որ կտրուկ փոխում է վարքագիծը: Այս փոփոխությունը սկսում են խորապես ուսումնասիրել ժամանակի բժիշկները՝ պարզելու համար, թե ինչ դեր է խաղում ուղեղի ճակատային մասը սոցիալական ճանաչողության մեջ:
Թա-դաաաաամ:
Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Պոն:
Դեպքից դեռևս տաս տարի առաջ, Կա՛ռլ, ամերիկացի անվանի գրող Էդգար Ալան Պոն անբացատրելի կերպով գիտեր, թե ինչ ֆունկցիա ունի մարդու ուղեղի ճակատային մասը: 1840 թվականին նա արդեն հասցրել էր գրել իր «Բիզնեսմենը» պատմվածքը, որտեղ գլխավոր հերոսը տառապում է ճակատոսկրի վնասվածքից, իսկ հեղինակն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է հերոսի վարքագիծը՝ լի նեւրոզի ու սադիզմի պոռթկումներով:
Պոյի նկարագրությունն այնքան ճշգրիտ է, որ ժամանակակից բժիշկ-նյարդաբան Էրիկ Ալթչուլերը գրում է. «Այս հիվանթությունը բավականին շատ սիմպտոմներ ունի, և Պոն իր պատմվածքում նշում է դրանցից յուրաքանչյուրը, առանց բացառության: Բժշկությունը, դեռևս, այդ ախտանիշի մասին ավել բան չի էլ բացահայտել:
Տարօրինակ է: Տպավորություն է, ասես Պոն ժամանակի մեքենա է ունեցել»:
Ուսումնասիրություն N:3
Էդգար Ալան Պո «Էվրիկա»
Եթե իհարկե դեռ կասկածներ ունեք կապված Պոյի ժամանակամիջյան ճանապարհորդությունների հետ, Ջեյք Օֆֆենհարթզը ձեր ուշադրությանը ներկայացնում է ևս մի փաստ: Ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ Պոն կանխատեսել է տիեզերքի ծագման Մեծ Պայթյունի տեսությունը դրա պաշտոնական ուսումնասիրությունները սկսվելուց դեռևս 80 տարի առաջ: Այո-այո, Կառլ, ութ-սուն երկարուձիգ տարիներ առաջ:
Սիրողական մակարդակի աստղագետը հաստատ չէր կարողանա բացատրել տիեզերքի մեխանիզմը՝ հերքելով լայն տարածում գտած անճշտությունները և լուծելով տեսական պարադոքսը, որ մոլորեցնում էր աստղագետներին դեռ վաղուց:
Մարգարեական այս տեսիլքները իրենց արտահայտումն են գտել «Էվրիկայի» տեսքով, որն իրենից ներկայացնում է 150 էջանոց չափածո ստեղծագործություն:  Ժամանակին այն ոչ միայն կրիտիկայի է ենթարկվել իր խճճվածության պատճառով, այլ նաև  շատերի կողմից արժանացել «ոչ ադեկվատ, աննորմալ մարդու կողմից գրված» տիտղոսին:
Թղթին հանձնվելով Պոյի կյանքի, թերևս, վերջին տարում՝ «Էվրիկան» նկարագրում է ընդլայնվող տիեզերքը, որը սկիզբ է առել «նախնական մասնիկի» «ակնթարթային պոռթկումից» (ցիտ.):
Պոն շարունակաբար առաջ է քաշում Օլբերի պարադոքսի առաջին լուծումը. այն հարցին, թե ինչու է գիշերային երկինքը սև, երբ այն լիքն է տիեզերքի անհաշվելի աստղերով, Պոն պատասխանում է, որ ընդլայնվող տիեզերքի լույսը դեռևս չի հասել մեր Արեգակնային համակարգին:
1987 թվականին, երբ Էդվարդ Ռոբերտ Հարիսոնը հրապարակեց իր «Գիշերվա մթությունը» աշխատությունը, վստահորեն նշեց, որ «Էվրիկան»  հանդիսանում է իր հայտնագործության կանխագուշակված տարբերակը:
Իտալացի աստղագետ Ալբերտո Կապպին իր հարցազրույցներից մեկում խոսում է Պոյի «նախատեսության» մասին՝ նշելով. «Ապշելու բան է, որ Պոն հասել է դինամիկ զարգացող տիեզերքին, որովհետև այդ ժամանակ չկար որևէ ճշգրիտ կամ գոնե տեսական պատկերացում, որ կարող էր նման հավանականության տեղիք տալ: Ոչ մի աստղագետ Պոյի ժամանակաշրջանում չէր կարող պատկերացնել ինչ է ոչ ստատիկ տիեզերքը»:
Իսկ ի՞նչ կասեք, եթե Պոն բոլորովին էլ ԱՅԴ ժամանակաշրջանում չէր, այլ բոլոր-բոլոր ժամանակաշրջաններում)) եթե նրա՝ Ռիչարդ Փարքերի հանիբալիզմի զոհ դառնալը, վնասված ճակատային ուղեղով մարդու վարքագիծը և Մեծ Պայթյունի տեսությունը պարզապես ռեպորտաժն էին ժամանակամիջյան ճանապարհորդությունների:
Հմ:
Այս ուսումնասիրությունը կատարողը, անշուշտ, իրավունք ունի մեղադրվել հիմար մտքերով տարվելու մեջ, սակայն… սակայն…)) միգուցե Պոյի մնացած ստեղծագործությունները նույնպես իրական հիմք ունեն… կամ ունենալու են…
Նյութը կազմեց Անյա Հայրապետյանը
Լուսանկարում՝ Անյա Հայրապետյանը
Լուսանկարում՝ Անյա Հայրապետյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն