Կրեդիտային համակարգը բարձրագույն կրթության ոլորտում

Կրեդիտային համակարգը բարձրագույն կրթության ոլորտում

268
Կիսվել
Ներկայումս Հայաստանի Հանրապետության բուհերում գործում են գիտելիքների ստուգման և գնահատման տարբեր համակարգեր, ինչն արդյունք է Բոլոնյան գործընթացի՝ մասնավորապես կրեդիտային համակարգի ներդրման: Չորս-վեց տարի սովորելով համալսարաններում՝ շատ ուսանողներ այդպես էլ չեն պատկերացնում, թե ինչ է կրեդիտային համակարգը, ինչ է կրեդիտը:  Որոշները կրեդիտ ասելով հասկանում են հաճախելիության համար տրվող միավորները: Սակայն ցավալին այն է, որ ոչ միայն ուսանողները, այլև պրոֆեսորադասախոսական համակազմի մի ստվար զանգված ևս չի կարողանում սահմանել կրեդիտ ասվածը: Պատճառը ուսանողական կազմի և դասախոսական համակազմի իրազեկվածության ցածր մակարդակն է: Այս առումով բուհերը դեռ շատ անելիք ունեն:
Այնուամենայնիվ, ի՞նչ է կրեդիտային համակարգը (Կրեդիտների կուտական և փոխանցման եվրոպական համակարգ՝ ECTS): Դրա հիմաքում կրեդիտն է: Այն պայմանական միավոր է, որն արտահայտում է ուսանողի կողմից ուսումնական գործունեության համար ծախսված ժամաքանակը (1կրեդիտ=30 ժամ աշխատանք):  Ուսանողը այն վաստակում է, եթե հատում է գիտելիքների գնահատման չափորոշչային շեմը (20 բալանոց համակարգի դեպքում՝ 8 միավորը): Ուսանողների միջին որակական գնահատականները (ՄՈԳ) որոշելիս մեծ է նաև կրեդիտների դերը: Իսկ ինչպե՞ս են այն հաշվում: Օրինակ, ուսանողը մի կիսամյակի ընթացքում անցել է 8 առարկա, որոնք համապատասխանաբար ունեն իրենց կրեդիտների քանակը, և կիսամյակի վերջում հանձնել է քննություններ՝ ստանալով որաշակի գնահատականներ: ՄՈԳ-ը հաշվելու համար ուսանողը պետք է յուրաքանչյուր առարկայից ստացած գնահատականը բազմապատկի այդ առարկային հատկացված կրեդիտով, դրանք գումարի իրար և բաժանի բոլոր առարկաների կրեդիտների գումարին: Դիցուք՝
1-ին առարկան՝ 3 կրեդիտ, ուսանողը ստացել է 16
2-րդ առարկան՝ 2 կրեդիտ, ուսանողը ստացել է 17
3-րդ առարկան՝ 3 կրեդիտ, ուսանողը ստացել է 16
4-րդ առարկան՝ 3 կրեդիտ, ուսանողը ստացել է 18
5-րդ առարկան՝ 6 կրեդիտ, ուսանողը ստացել է 13
6-րդ առարկան՝ 2 կրեդիտ, ուսանողը ստացել է 18
7-րդ առարկան՝ 3 կրեդիտ, ուսանողը ստացել է 15
8-րդ առարկան՝ 3 կրեդիտ, ուսանողը ստացել է 20
 ՄՈԳ
Այսպիսով, կստացվի, որ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16.12 միավոր է:
Նշենք նաև, որ դասախոսների վերապատրաստումը ևս հիմնված է կրեդիտային համակարգի վրա:
Բարձրագույն կրթության ոլորտում կրեդիտային համակարգի կիրառումը նպաստում է ուսանողության և դասախոսական համակազմի շարժունությանը, հարատև կրթությանը:
Եղե՛ք իրազեկված:
Կազմեց՝ Էլեն Չավուշյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԼուվրի թանգարան
Հաջորդ հոդվածըՖիլմեր, որոնք պատմում են սիրո իրական պատմություններ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: