Օրվա երգը․ Imagine Dragons — Radioactive

Օրվա երգը․ Imagine Dragons — Radioactive

207
Կիսվել
«Imagine Dragons»-ը ամերիկյան ինդի-ռոք խումբ է, որը կազմավորվել է Լաս-Վեգասում 2008 թվականին։ Խմբի անդամներն են Դեն Ռեյնոլդսը, Բեն ՄակԿին, Ուեյն Սերմոնը և Դեն Պլատցմանը։
«Radioactive» երգը  Night Visions ալբոմի երգերից է, որն առաջին անգամ թողարկվել է ռադիոյով 2012 թվականի ապրիլի 2-ին։ Երգը արժանացել է «Grammy»-ի` լավագույն ռոք կատարում կատեգորիայում։  Rolling Stone ամսագիրը այս երգը համարել է տարվա լավագույն ռոք-հիթ։
 Տեսահոլովակում մենք տեսնում ենք փոքր-ինչ ծիծաղելի մուլտիպլիկացիոն կերպարների, սակայն այդ կերպարնեը ավելի տեսանելի են դարձնում մեր օրերում տիրող վայրագությունը։ Երգը նոր կյանքի, պայքարողի կյանքի մասին է։ Երգիչը բարի գալուստ է մաղթում բոլորին ռեվոլուցիայի դարաշրջան։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն