Սևան. Վազգեն Գրիգորյան

Սևան. Վազգեն Գրիգորյան

719
Կիսվել
Հսկա են լեռներն հայոց աշխարհի,
Հսկա են ու մեծ եւ շատ ամեհի,
Բայց քնքուշ են, նուրբ, նաեւ շատ բարի
Սրտերն այդ հզոր ու մեծ լեռների։
Իրենց ահռելի քարոտ ձեռքերում,
Արեւից խանձված ջերմացած գրկում
Չքնաղ մի լիճ է պայծառ շողշողում
Եւ անցորդ մարդկանց իր գիրկն է կանչում։
Չքնաղ է լճակն, չքնաղ, աննման,
Ափերը՝ քարոտ, անունը՝ Սևան։
Այն միշտ ժպտուն է թվում անցորդին,
Բայց մի շատ տխուր պատմություն ունի։
Ասում են իբրև մի օր կա տարում,
Որ միշտ հիշվում է, հիշվում այդ վայրում,
Եվ եթե գտնես այդ օրը գաղտնի,
Վկան կլինես մի կախարդանքի։
Ասում են՝ իբրև, որ ամեն տարի
Հենց այդ նույն օրը և այդ նույն ժամին,
Երբ լեռների գիրկն է շտապում արփին,
Իրական հեքիաթ է պատմում քամին։
Կար մի ժամանակ, երբ հենց այս վայրում՝
Սևյան իշխանի մեծ ապարանքում,
Համերաշխ ու մեծ մի ընտանիքում
Յոթ հզոր եղբայր քաջեր էին ապրում։
Սիրուն էր պարտեզն նրանց ամրոցի,
Քնքուշ էին վարդերն և շատ գեղեցիկ,
Բայց անշուք էր միշտ դառնում այդ այգին,
Երբ այդ պարտեզն էր իջնում մի աղջիկ։
Գեղեցիկ էր նա՝ սիրուն, աննման,
Ամենաքնքուշ վարդերը անգամ
Անշուք էին թվում, անշուք ու տգեղ,
Երբ զբոսնում էր նա այգում գունեղ։
Եվ հզոր հսկա եղբայների հետ
Սևյան իշխանի մեծ ապարանքում
Ապրում էր աղջիկն հանգիստ, ապահով,
Երջանիկ, զվարթ, ուրախ օրերով։
Շատերն էին վառվել սիրո կրակից,
Շատերն էին գերվել սևուկ աչքերից,
Բայց դեռ ոչ մեկն այդ հերոսներից,
Ավա՜ղ, չէր ստացել սեր նրա սրտից։
Եվ ահա մի օր մի հեգ սիրահար
Հասկացավ, որ չի տիրանա նրան։
Որոշեց պատժել անհաս աղջկան
Եվ այդ չար մտքից դիմեց ստորության։
Եկավ նա, չոքեց առաջն արքայի,
Քնքուշ մի համբույր դրոշմեց ոտքին․
-Ո՜վ մեծդ արքա, լսի՛ ր ծառայիդ՝
Քեզ փառք կամեցողի խոսքերը բարի։
Վառ են աստղերը հեռու երկնքի,
Բայց ավելի վառ աստղիկ կա, արքա՛։
Չքնաղ են այգուդ վարդերը ալվան,
Բայց լավագույնն է պակասում դրանց։
Մի վառ աստղիկ է տեսել քո ծառան,
Մի չքնաղ ծաղիկ, մի վարդ աննման,
Որը ցավոք ուրիշ պարտեզ է զուգում,
Ուրիշ երկնքում իր փայլով շողում։
-Եթե դու ճիշտ ես ասում և արդար,
Կվարձատրվես իմ կողմից, հաստատ,
Եթե դու ասես տեղը այդ վայրի,
Ես քեզ կհանձնեմ մի ողջ պարկ ոսկի։
Եւ ահա եկավ բանակն արքայի,
Մարտի դուրս եկան եղբայրներն արի
Եվ մինչ կռվում էին նրանք քաջաբար,
Ստրուկներն արքայի փախցրին աղջկան։
Կռիվն ավարտվեցմ բայց ուշ էր արդեն,
Հաղթության գինին պղտորվեց մեկեն,
Եվ յոթ եղբայրներ ճանապարհ ընկան՝
Գտնելու անհետ կորած աղջկան։
Լուսինն երկինքին զիջեց արևին,
Երբ եղբայրները գտան քրոջ դին,
Խոր ու անդարման վշտով էին լցված,
Կորցրին իրենց քրոջը սիրված։
Սուրբ մասունքի պես գրկեցին նրան,
Բերեցին ամրոցն իրենց մանկության։
Քրոջը թաղեցին, բայց վրեժն արդար
Կրծում էր սիրտը նրանց անդադար։
Արհավիրք էր բիրտ արքայի համար,
Սիրող եղբայրները պատժել էին նրան։
Վրեժ լուծեցին քրոջ փոխարեն
Եվ վերադարձան ամրոցը նորեն։
Ամրոցը հասան և հանգիստ սրտով
Շուրջը բոլորեցին քրոջ շիրիմի։
Այդպես քարացան ու լեռներ դարձան
Իրենց քրոջ հետ հավե՜տ, անբաժա՜ն։
Ժամանակ անցավ և մարդիկ տեսան,
Որ հեգ աղջկա շիրիմից աառն ու պաղ
Աղբյուր է բխում՝ վճիտ, սառնորակ,
Անմեղ աղջկա նման անարատ։
Եւ լիճ գոյացավ աղբյուրից այդ պաղ
Հավետ ծվարած լեռների գրկում։
Սևյան օրիորդի նման անարատ
Այժմ այդ լիճը Սևան է կոչվում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԴիստանցիոն ուսուցումը՝ կրթական տեխնոլոգիաների արդյունք
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Lana Del Rey - High By The Beach
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: