«Երիտասարդ ըլլալ և երգե՜լ , ծեր լինել և աղոթե՜լ». Պետրոս Դուրյանի մտքերից

«Երիտասարդ ըլլալ և երգե՜լ , ծեր լինել և աղոթե՜լ». Պետրոս Դուրյանի մտքերից

810
Կիսվել
  • Բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կսիրեմ: Ես, որ որ աշխարհի մեջ երգեր շատ սիրեցի, կուզեմ, որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա:
  • … Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իդեականը շոշափելու քաղցրությունը չունի:
  • … Մարդու նշանաբանը երգն է: Էն առաջին ձայնը երգն է, բնությունն ամբողջ երգ մ’է:
  • Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
  • «Երիտասարդ ըլլալ և երգե՜լ , ծեր լինել և աղոթե՜լ»: Այս է կյանքը: Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ»:
  • Արդյոք ինչ պիտի ւսեն ինձ գերեզմանեն անդին. «Ահա թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ»:
  • Ափսո՜ս: Այո՛, ա՜հ մ’էր սկիզբս, վա՜խ եղավ վախճանս:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՕրվա երգը․ Lana Del Rey - High By The Beach
Հաջորդ հոդվածըԱրջը. Վիլյամ Ֆոլքներ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: