Աննա Ախմատովա. բանաստեղծություններ

Աննա Ախմատովա. բանաստեղծություններ

612
Կիսվել
* * *
Կմոռանա՞ն ինձ: Չեմ զարմանում:
Հարյուր անգամ եմ մոռացվել:
Հարյուր անգամ եմ եղել շիրմում,
Ուր այժմ էլ ննջում եմ գուցե:
Իսկ մուսան իմ խուլ ու կույր մեղմիկ
Սերմի պես փտում է հողում,
Որ հետո գորշ մոխրից հանց Փյունիկ
Հառնի երկնագույն եթերում:
* * * 
Մտածում էինք՝ մուրացկաններ ենք, ոչինչ չունենք:
Բայց երբ կորուստներն իրար հաջորդեցին այնպես,
Որ ամեն նոր օր դարձավ
Հիշատակի օր,
Սկսեցինք երգեր հորինել
Աստծո անսահման շռայլության
Եվ մեր կորուսյալ հարստության մասին:
* * * 
Սա հասարակ է, սա՝ մեկին,
Սա հասկանալի ամենքին,
Դու ինձ չես սիրի բնավ էլ
Եվ երբեք չես սիրել:
Էլ ինչո՞ւ եմ այսպես ձգտում
Դեպի մարդուն օտար,
Ինչո՞ւ եմ ամեն իրիկուն
Աղոթում քեզ համար:
Էլ ինչո՞ւ թողած ամուսնուս,
Երեխայիս անմեղ,
Հանց մուրացիկ մի սևազգեստ
Հայտնվել եմ այստեղ:
Թափառում եմ զատ ամենքից
Օտար քաղաքում այս,
Օ՜, ինչ ուրախ եմ այն մտքից,
Որ քեզ կտեսնեմ ես:
Թարգմանիչ՝ Գիսանե Հովսեփյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԹոփ 10 լավագույն սթրիթ-արտերը
Հաջորդ հոդվածը«Կտոր մը երկինք» ֆիլմը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: