Ֆիտնեսը՝ որպես մարմնի և հոգու ներդաշնակության խթան

Ֆիտնեսը՝ որպես մարմնի և հոգու ներդաշնակության խթան

360
Կիսվել
Վերջերս նկատելի է մեր հասարակության, հատկապես երիտասարդության հետաքրքրությունը տարբեր սպորտաձևերի, հատկապես ֆիտնեսի նկատմամբ. հանգամանք, որը ողջունելի է: Մի կողմ թողնենք այն նպատակները, որոնք հետապնդում են կրունկով սպորտային կոշիկ հագած կամ երեկոյան շպարով մարզասրահ այցելող աղջիկները և, չգիտես ինչու, մարզասրահում հողաթափերով շրջող տղաները, և անդրադառնանք այն դրական կողմին, որ ունի ֆիտնեսը: Կարող ենք ասել, որ այն իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմի ընդհանուր պատրատվածությունը: Այն միավորում է առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը:
Ոմանք հաճախում են ֆիտնեսի՝ շտկելու առողջական թերությունները, ոմանք՝ ապահովելու սպորտային կառուցվածք, իսկ ոմանց համար էլ ֆիտնեսը պարզապես կյանքի անբաժան զբաղմունք ու ապրելակերպ է: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար կարևոր է նաև մարզչի դերը: Նա պետք է լինի ոչ միայն լավ սպորտսմեն, այլև պետք է տեղյակ լինի մարդու անատոմիային, օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացներին. բացի այդ, որոշ իմաստով պետք է լինի  նաև լավ հոգեբան:
Սպորտով զբաղվելը նպաստում է մարմնի և հուգու ներդաշնակությանը, ինչը հանգեցնում է հոգեկան կայուն վիճակի: Տեսնելով և գրանցելով Ձեր նվաճած արդյունքները՝ Դուք յուրօրինակ զգացողություն եք ունենում, ներքին բավարավածության զգացում, ինչը դրդում է ավելի վստահ քայլերով գնալ առաջ և հասնել սահմանված նպատակին:
Զբաղվեք սպորտով, եղեք առողջ:
Կազմեց՝ Էլեն Չավուշյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն