Սալվադոր Դալին և կնոջ դիակը

Սալվադոր Դալին և կնոջ դիակը

741
Կիսվել
1982 թվականի հունիսի 10-ին Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում իր մահկանացուն կնքեց Սալվադոր Դալիի կինը՝ Գալա Դալին: Համաձայն կնոջ կտակի՝ նրան պետք է թաղեին Կատալոնիայի Պուբոլ ամրոցում: Դրա համար Գալայի մարմինը պետք է դուրս բերվեր առանց ավելորդ իրավաբանական քաշքշուկների և հանրության ու մամուլի ուշադրության:
Նկարիչը գտավ մի սահմռկեցուցիչ, բայց սրամիտ տարբերակ. նա կարգադրեց, որ կնոջը հագցնեն, ապա նստեցրեց նրան իր մեքենայի ետևի նստատեղին, իսկ կողքին նստեց բուժքույրը, որպեսզի պահի դիակը: Հանգուցյալին հասցրին Պուբոլ, հագցրին նրա սիրելի կարմիր զգեստը Dior-ից, ապա թաղեցին ամրոցի դամբարանում:
Անմխիթար ամուսինը մի քանի գիշեր ծնկաչոք անցկացրեց կնոջ գերեզմանի  մոտ, ուժասպառ լինելով այն մտքից, թե ինչպես է շարունակելու ապրել առանց Գալայի՝ չնայած, որ նրա կենդանություն օրոք իրենց հարաբերությունները այնքան էլ հեշտ չէին:
Համարյա մինչև կյանքի վերջը Դալին ապրեց ամրոցում՝ ժամերով լաց լինելով և պատմելով, որ տեսնում է տարբեր կենդանիների. նրա մոտ սկսվեցին հալուցինացիաներ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն