«Արդյո՞ք աստված մի խորամանկ խաղ չի խաղա». Հերման Հեսսե

«Արդյո՞ք աստված մի խորամանկ խաղ չի խաղա». Հերման Հեսսե

840
Կիսվել
Երբ ինձ հաջողվում էր կատարելապես պարզ պատկերացնել այդ բանը, և երբ վստահ էի լինում, որ այդպես էլ կլինի, որ ինձ կհաջողվի գործել այնպես և ասել հենց այն, ինչ որ մտածում եմ հիմա, այդ ժամանակ ես տրտում ուրախության պահեր էի ապրում։ Բայց իսկույնևեթ կասկածներն ու տարակուսանքները նորից ու նորից արշավում էին վրաս։
Արդյո՞ք ես թույլ չեմ գտնվի, արդյո՞ք չեմ ահաբեկվի, արդյո՞ք դիրքերս չեմ զիջի։ Եվ կամ եթե ես ամեն ինչ անեմ այնպես, ինչպես իմ համառ կամքն էր թելադրում, արդյո՞ք աստված մի ճար, մի ելք չէր գտնի, ինչ-որ խորամանկ խաղ չէր խաղա իմ գլխին, քանի որ ամենազոր մեծահասակներին էլ մշտապես հաջողվում էր, թեկուզ ամենավերջին պահին անգամ, որևիցե հաղթաթուղթ գործի դնել, այսպես թե այնպես ամաչացնել-շփոթեցնել քեզ, բարյացակամության զազրելի դիմակի տակ թաքնված՝ քեզ արհամարհելով ստորացնել… Դե, իհարկե, ամեն ինչ սովորաբար հենց այդպես էլ ավարտվում էր:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԿրկնակի մահ. թե ինչպես 2-րդ անգամ թաղեցին Գոգոլին
Հաջորդ հոդվածըԷդգար Պոն ճանապարհորդում էր ժամանակի միջով (էսսե)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: