Կրկնակի մահ. թե ինչպես 2-րդ անգամ թաղեցին Գոգոլին

Կրկնակի մահ. թե ինչպես 2-րդ անգամ թաղեցին Գոգոլին

804
Կիսվել
1852 թվականի փետրվարի 21-ին մահացավ Նիկոլայ Գոգոլը։ Փետրվարի 24-ին թաղեցին նրան։ 1931 թվականին, երբ Դանիլովի մենաստանը փակվում էր, այնտեղ թաղված Գոգոլի մարմինը հանեցին՝ կրկին թաղելու համար։ Ականատես պատմաբան Բարանովսկին, ով ներկա էր Գոգոլի գերեզմանը տեղափոխելիս, գրում է. «Դագաղը հեշտ չգտան, քանի որ կարծես այն մի քանի քայլ հեռու էր այն տեղից, որտեղ թաղված էր եղել։ Իսկ երբ բացեցին դագաղը, նրա կմախքը թեքվել էր կողքի, իսկ դագաղը ներսից կարծես եղունգներով ճանկռված լիներ»։ Գոգոլի կտակը կարդալիս տեսնում ենք այն, որ նրա մեջ կար վախ՝ կենդանի թաղված լինելու։ Գոգոլին թաղել էին, երբ նա լեթարգիական քնի մեջ էր ընկել, իսկ երբ արթնացել էր, արդեն դագաղում՝ հողի տակ, սկսել էր ճանկռել դագաղն ու փորձել դուրս գալ այնտեղից։ Սակայն այս վարկածն այդպես էլ չապացուցվեց ու մինչ այժմ գաղտնի մնաց Գոգոլի կրկնակի մահը։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՉարլզ Բուկովսկի. «Քաղաքականություն»
Հաջորդ հոդվածը«Արդյո՞ք աստված մի խորամանկ խաղ չի խաղա». Հերման Հեսսե
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: