Չարլզ Բուկովսկի. «Քաղաքականություն»

Չարլզ Բուկովսկի. «Քաղաքականություն»

493
Կիսվել
Լոս-Անջելեսի Քաղաքային Քոլեջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինձ նացիստ էի երևակայում: Չնայած հազիվ էի տարբերում Հիտլերին Հերկուլեսից ու տարբերելն ընդհանրապես պետքս էլ չէր: Շատ ձանձրալի էր դասարանում նստելն ու լսելը, թե ինչպես են բոլոր հայրենասերները միաձայն քարոզում, որ պետք է էդ գազանին սպանել: Ես որոշեցի ընդդիմություն դառնալ: Իհարկե, ժամանակ չծախսեցի Ադոլֆի գրածները կարդալու վրա, ուղղակի սկսեցի ասել էն ամենը, ինչ չարամիտ էի համարում: Ինչևէ, իսկական քաղաքական համոզմունքներ ես չունեի: Ուղղակի ձև էր:
Գիտեք, եթե մարդը չի հավատում նրան, ինչ անում է, անելիքը կարող է շատ ավելի հետաքրքիր ստացվել, քանի որ էս դեպքում նա կապված չէ իր «Մեծագույն Նպատակին» զգացմունքներով:
Ընդամենը մի քիչ ժամանակ անց բոլոր էդ հայրենասեր շիկահեր տղաները կազմավորեցին Աբրահամ Լինկոլնի Բրիգադան` Իսպանիայում ֆաշիստների առաջընթացը կանգնեցնելու համար: Իսկ հետո այնտեղ մշտական զինվորներն ունենում էին նրանց հետույքները: Շատ-շատերը Իսպանիա գնացել էին ճամփորդելու և արկածների համար, բայց մեկ է նրանց բոլորի հետույքներն էլ ունեցան: Իսկ ինձ իմ հետույքը դուր էր գալիս: Իմ մեջ ինձ քիչ բան էր դուր գալիս, բայց հետույքս դուրս գալիս էր հաստատ:
Դասարանում ես ոտքի էի ելնում և մտքիս եկած ամեն ինչն ասում` սովորաբար ինչ-որ Բարձրագույն Ռասայի վերաբերյալ, քանի որ դա ինձ բավականին ծիծաղելի էր թվում: Բայց ես բան չէի ասում սևերի և հրեաների մասին, քանի որ տեսնում էի, որ նրանք էլ իմ պես աղքատ և խփնված են: Բայց մեկ-մեկ վայրի ճառեր էլ էի ճամարտակում և դրանում ինձ օգնում էր գինու շիշը, որը պահում էի հանդերձարանի դարակումս:
Ինձ զարմացնում էր, թե ինչքան մարդ է լսում ինձ, և ոմանք նույնիսկ կասկածի տակ էին դնում իմ զառանցանքները: Իսկ ես պարզապես լեզվիս էի տալիս և հրճվում, թե ինչ ուրախ է անցնում այս Լոս-Անջելեսի Քաղաքային քոլեջում:
– Չինասկի, ուսխորհրդի նախագահ առաջադրվելո՞ւ ես:
– Տո չէ հա:
Ես ոչ մի բան էլ չէի ուզում անել: Նույնիսկ մարզասրահ գնալ չէի ուզում:  Փաստորեն, ամենավերջին բանը, որ ես ուզում էի` մարզասրահ գնալն էր, քրտնելն ու նեղլիկ տրիկո հագնելը:
Մեր բախտը բերեց: Քոլեջը որոշեց երկու դոլլար գանձել ընդունելության համար: Եվ մենք որոշեցինք (ամենաքիչը` մեզնից ոմանք), որ դա հակասում է Սահմանադրությանը և հրաժարվեցինք: Քոլեջը թույլատրեց մեզ մասնակցել դասերին, բայց վերցրեց մի քանի արտոնություններ, այդ թվում նաև` մարզասրահ հաճախելը:
Երբ գալիս էր մարզասրահ գնալու ժամանակը, մենք մնում էինք սովորական հագուստով: Մարզիչին հրահանգում էին մեզ առաջ և հետ վազեցնել նեղլիկ շարքով: Էդպիսին էր նրանց վրեժը: Հրաշալի էր: Այլևս պետք չէր քրտնամխած վազել վազքուղով կամ բասկետբոլի մտավոր հետամնաց գնդակը ցանցի մեջ նետել:
Մենք առաջ ու հետ էինք վազում. երիտասարդ, արյունը խփում էր գլուխներիս` մենք մտածում էինք սեքսի մասին պատերազմի ժամանակ:
Ինչքան քիչ էիր հավատում կյանքին, էնքան քիչ բան էիր կորցնում: Ես կորցնելու շատ բան չունեի էլ:
Մենք վազում էինք և անբարոյական երգեր հորինում, իսկ ֆուտբոլային թիմի բարոյական ամերիկացի տղաները սպառնում էին մեզ ծեծել, բայց, չգիտես ինչու, գործը երբեք դրան չէր հասնում: Միգուցե, այն պատճառով, որ մենք ավելի մեծ ու չար էինք:
Ինձ համար հրաշալի էր նացիստ ձևանալը, իսկ հետո շրջվելն ու հայտարարելը, որ իմ սահմանադրական իրավունքը կորել է:
Մեկ-մեկ իսկապես զգացմունքներիս էի տրվում: Հիշում եմ, մի անգամ, երբ մի քիչ ավելի շատ գինի էի խմել քան սովորաբար, կանգնեցի դասարանում և արցունքոտ աչքերով ասացի.
– Այ, ասում եմ ձեզ.  էս պատերազմը վերջինը չի: Երբ ոչնչացնեն մի թշնամուն, կգտնեն մեկ ուրիշին: Սա անավարտ ու անիմաստ է: Լավ կամ վատ պատերազմ չկա:
Մեկ այլ անգամ ուս.թաղամասից հարավ գտնվող մի ամայի վայրում կոմունիստ էր ելույթ ունեմ: Մի շատ բարոյական տղա. առանց շրջանակի ակնոցներով, պզուկներով, մաշված արմունկներ ունեցող սև սվիտերով: Ես կանգնել և լսում էի, ինձ հետ էին նաև իմ աշակերտներից մի քանիսը: Նրանցից մեկը սպիտակգվարդիային էր` Ցիրկովը, նրա հորը կամ պապին սպանել էին կարմիրները ռուսական հեղափոխության ժամանակ: Նա ինձ փտած լոլիկներ ցույց տվեց:
– Երբ ասես,-շշնջաց նա,- կսկսենք շպրտել:
Էստեղ ես հանկարծ հասկացա, որ իմ այս դասընկերներն հռետորին չէին էլ լսում կամ, եթե նույնիսկ լսում էին, չէին հասկանում նրա ասածի իմաստը: Նրանց ուղեղներն արդեն համակարգված էին: Ամբողջ աշխարհում է այդպես:
– Ցիրկով, – ասացի ես, – դենը տար լոլիկները:
– Էշություն են, –ասաց նա, – այ թե սրանց տեղը նռնակներ լինեին:
Այդ օրը ես կորցրի վերահսկողությունս գաղափարական աշակերտներիս նկատմամբ և գնացի, իսկ նրանք մնացին և սկսեցին նետել իրենց փտած լոլիկները:
Ինձ տեղեկացրին, որ նոր Ավանգարդի կուսակցություն է ձևավորվում: Տվեցին գլենդելյան մի հասցե. հենց նույն երեկո էնտեղ մեկնեցի:
Մենք նստել էին մեծ տան օթյակում մեր գինու շշերով:
Ամբիոն ու սեղան կար, իսկ հետևի պատին մեծ ամերիկյան դրոշ էր փակցված: Ամբիոն բարձրացավ բացականին առողջ մի ամերիկացի տղեկ և առաջարկեց սկսել դրոշին պատիվ և երդում տալուց:
Դրոշի վրա երդումները երբեք դուրս չէին եկել: Ձանձրալի և հիմար է: Ավելի շուտ ինքս ինձ կցանկանայի պատիվ տալ, բայց դե ճար չկար. կանգնեցինք և պատիվ տվեցինք: Հետո` դադար, բոլորը նստում են էն զգացմունքով, որ իրենց թեթևակի բռաբարել են:
Ծաղկող առողջության տեր ամերիկացին սկսեց խոսել: Ճանաչեցի նրան. վիպասանության ժամերին չաղլիկը նստում էր առաջին շարքում: Էդպիսի տիպերին երբեք չեմ վստահել: Շոպլիկներ ու ավել ոչ մի բան:
Նա սկսեց.
– Կոմունիստական վտանգը պետք է կանգնեցվի: Մենք այստեղ ենք հավաքվել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Մենք կձեռնարկենք բոլոր օրինական և անօրինական քայլերը մեր նպատակին հասնելու համար…
Մնացածը չեմ հիշում: Ես թքած ունեի կոմունիստական կամ ֆաշիստական վտանգի վրա: Ես պարզապես ուզում էի հարբել, քնել աղջիկների հետ, լավ ուտելիք խժռել, ուզում էի կեղտոտ բարում գարեջուր խմելիս երգել և ծխախոտ ծխել: Ես չլուսավորված էի: Ես տխմար էի, գործիք:
Հավաքից հետո ես Ցիրկովի ու նախկին աշակերտներիցս մեկի հետ գնացի Ուեսթլեյքի պուրակ, նավակ ճարեցինք և փորձեցինք բադ բռնել: Մեզ հաջողվեց մի լավ կռվել, բադ չբռնել և հասկանալ, որ նավակի համար վճարելու գումար չունենք:
Մենք լողացինք փոքրիկ լճում և Ցիրկովի ատրճանակով ռուսական ռուլետկա խաղացինք. բոլորիս բախտը բերեց: Հետո խմած Ցիրկովը լուսնի լույսի տակ բարձրացավ և կրակեց նավակի գրողի տարած հատակին: Նավակը սկսեց սուզվել և մենք խուճապահար հասանք ափ: Նավակը խորտակվեց, մենք թրջեցինք մեր հետույքները: Այսպիսով, երեկոն ավարտվեց հաջող և աննպատակ չանցավ…
Եվս մի որոշ ժամանակ ես շարունակում էի նացիստ խաղալ` թքած ունենալով թե ֆաշիստների, թե կոմունիստների, թե ամերիկացիների վրա: Բայց արդեն անհետաքրքիր էր: Հենց Փըրլ-Հարբորի դեպքից առաջ թողեցի այդ ամենը: Ուրախությունը պրծավ: Ես զգում էի, որ պատերազմ է սկսվելու, չէի ուզում էնտեղ գնալ, գիտակից հակառակորդի դերն էլ չէի ուզում: Հիմարություն է: Իզուր է. ես ու հետույքս վտանգի մեջ էինք:
Դասերին լուռ նստում, սպասում էի: Ուսանողներն ու դասատուները ինձ ձեռ էին առնում: Ես կորցրել էի համառությունս, կորցրել էի ուժս: Ամեն ինչ ձեռքիցդ գնում էր: Հաստատ կատարվելու է:
Անգլերենիս ուսուցչուհին` հրաշալի ոտքերով մի անուշիկ տիկին, մի անգամ խնդրեց ինձ մնալ դասերից հետո:
– Ինչո՞ւմն է խնդիրը, Չինասկի,-հարցրեց նա:
– Ես հանձնվեցի, – պատասխանեցի ես:
– Քաղաքականությո՞ւնն ի նկատի ունես,-հարցրեց նա:
– Հա, քաղաքականությունը,-պատասխանեցի ես:
– Քեզնից լավ նավաստի դուրս կգա,- ասաց նա:
Ես դուրս եկա դասարանից:
Ես նստել էի քաղաքային բարում լավագույն ընկերոջս` ծովային զինծառայողի հետ և գարեջուր էի խմում, երբ դա պատահեց: Ռադիոյով երաժշտություն էր գնում, հետո հաղորդումն ընդհատվեց: Մեզ հաղորդեցին, որ ճապոնացիք հենց նոր ռմբակոծել են Փըրլ-Հարբորը: Հայտարարեցին, որ բոլոր զինծառայողները պետք է վերադառնան իրենց զորամասերը: Ընկերս խնդրեց, որ իրեն ավտոբուսով Սան-Դիեգո ուղեկցեմ` ենթադրելով, որ գուցե վերջին անգամ ենք տեսնվում: Ու նա ճիշտ դուրս եկավ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԺաննա դ'Արկի ֆենոմենը
Հաջորդ հոդվածըԿրկնակի մահ. թե ինչպես 2-րդ անգամ թաղեցին Գոգոլին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: