Ժաննա դ’Արկի ֆենոմենը

Ժաննա դ’Արկի ֆենոմենը

593
Կիսվել
Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը, ում անվանում են նաև Օռլեանի կույս, ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր կերպարներից մեկն է։ Նրա մասին քիչ բան է հայտնի, իսկ ինչ էլ որ հայտնի է, հակասական է։ Նրա անձի գոյության մասին պատմաբանները կասկածներ ունեն, և մինչև հիմա էլ հստակ չէ`արդյոք Ժաննան գոյություն ունեցել է, թե° ոչ։ Նա ծնվել է մոտ 1412 թվականի հունվարի 6-ին հյուսիս-արևելքում գտնվող Դորեմի լա Պյուսելում`գեղջուկի ընտանիքում։ 13 տարեկանում Ժաննան սկսել է պատմել, որ ինչ որ ձայներ է լսում, որոնք պատկանում են սուրբ Միքայելին, Եկատերինային և Մարգարիտային, որոնք էլ իրեն հաղորդում էին մեծ առաքելության մասին, այն է` փրկել Ֆրանսիան անգլիացիներից։ Բոլոր այն հոգեբանները, որոնք ուսումնասիրում էին Ժաննա դ’Արկի ֆենոմենը, հաստատում էին, որ նա տառապում էր շիզոֆրենիայով, և փաստում, որ այդպիսի մարդիկ ոգևորված են լինում գլոբալ գաղափարներով, ինչպես օրինակ փրկել մարդկությանը։ 17 տարեկանում Ժաննայի հարազատները փեսացու են գտնում նրա համար, բայց Ժաննան ամուսնանալու մասին լսել անգամ չէր ուզում։ Նա լքում է հայրենի տունը և ուղևորվում Շինոն, որտեղ գտնվում էր Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ 7-րդի տունը։ Ժաննային հաջողվում է հասնել Կառլի մոտ և պատմել իր առաքելության մասին։ Ժաննայի կուսությունն ու մաքրությունը Կառլի համար որոշիչ են դառնում։ Կարճ ժամանակ անց Ժաննան դառնում է հրամանատար։ Ժամանակակիցները հաստատում են, որ Ժաննան ոչ միայն հրաշալի հրամանատար էր, այլև զբաղվում էր գուշակությամբ, տիրապետում օտար լեզուներին, ինչը բնորոշ էր որոշ տեսակների։ Միևնույն ժամանակ նա շատ խելացի էր և գրագետ, չնայած որ կրթություն չուներ։ Որոշ ժամանակ անց Ժաննայի լայն ժողովրդակապությունը սկսում է վախեցնել թագավորին և ազնվականությանը։ 1430 թվականի մայիսի 23-ին անգլիացիների դաշնակից բուրգունդացիները գերի են վերցնում Ժաննային, ապա փոխանցում անգլիացիներին։ Վերջիններս Ժաննային մեղադրում են վհուկության և հերետիկոսության մեջ։ Սկզբում եկեղեցականներից կազմված ատյանը նրան մեղավոր է ճանաչում` դատապարտելով ցմահ ազատզրկման, բայց հետո դատավճիռը փոխվում է։ Նրան ենթարկում են մահապատժի։
1431 թվականի մայիսի 30-ին նրան այրում են Ռուան քաղաքի հին շուկայի հրապարակում։ Այրվում է ողջ մարմինը, բացի սրտից։ Հետագայում`1455 թվականին Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որն արդարացնում է կույսին։ 1909 թվականին Ժաննան ճանաչվում է երանելի, իսկ 1920 թվականին՝ դասվում սրբերի շարքին։

Հեղինակ՝ Աննա Այվազյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն