Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր...

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»

654
Կիսվել
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍյուզի Ավդալյան
Հաջորդ հոդվածըԺաննա դ'Արկի ֆենոմենը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող: Կայքում զբաղվում է մամուլի տեսությամբ, գրական նորություններով և տեսանյութերի պատրաստմամբ: