Սյուզի Ավդալյան

Սյուզի Ավդալյան

507
Կիսվել
Բաժակիդ մեջ` հաղարջով ռոմ,
Հայացքիս մեջ` մի կաթիլ խիղճ,
Ափս ափիդ ցամաք-տրվում,
Բայց դեռ թաց է միտքդ, Անխիղճ…
Ձեռքերիդ մեջ` մատներ սառած,
Թեք գրկիդ մեջ` Դողացող Սեր,
Քո հայացքից երեսառած
Միտքս երկնում է նոր հույսեր…
Բաժակիդ մեջ` հալված սառույց,
Հայացքիս մեջ` Հարբած Հուշեր,
Դու խեղդեցիր ինձ հատակում.
Ինձ թողեցիր դատարկ շշեր…
Մատներիդ մեջ` սև ծխախոտ,
Ձախ ափիս մեջ` Լքված Ձեռնոց,
Կարոտում ենք միմյանց աղոտ`
Լուռ, առանց լաց, առանց ոռնոց…
Բաժակիդ մեջ` հաղարջով ռոմ,
Հայացքիս տեղ` ուրիշ աչքեր.
Կարոտել եմ, բայց ախր ո՞ւմ.
Դու օտար ես Օտարասեր…
Աչքերիդ դեմ ` բաց օվկիաններ,
Բաժակիս մեջ` ռոմ հաղարջով.
Բաժանել են մեզ վայրկյաններ,
Բայց կապված ենք կարոտ-կանչով…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն