Հայտնի գրողների վերջին խոսքերը մահվանից առաջ

Հայտնի գրողների վերջին խոսքերը մահվանից առաջ

598
Կիսվել
Մահը կյանքի վերջնական ճշմարտությունն է։ Դա միակ բանն է այս աշխարհում, որ գիտենք հաստատ լինելու է։ Շատերը ամբողջ կյանքում կուտակում են նյութական արժեքներ, բայց չեն գիտակցում, որ դագաղը նախատեսված է միայն իրենց համար. դատարկ ձեռքերով ծնվել ենք, այդպես էլ պիտի գնանք այս աշխարհից։ Շատերին է հետաքրքիր, թե աշխարհում կյանք կերտած հայտնիները ի՞նչ են ասել մահանալուց առաջ։
«Հաջողություն փիսիկս». Հեմինգուեյի վերջին խոսքերն էին՝ ուղղված կնոջը։
«Դրեք գետնին». Չարլզ Դիկկենսը փողոցում էր, երբ սրտի կաթված է ստանում և խնդրում է, որ իրեն պառկեցնեն գետնին։
«Այժմ ես կարող եմ անցնել ավազների վրայով». «Օզի կախարդը» գրքի հեղինակի՝ Ֆրանկ Բաումի վերջին խոսքերը:
«Մահը հեշտ է, իսկ այ կատակերգությունը՝ դժվար բան է». Բեռնարդ Շոու:
«Մի հարցրեք ինչպես եմ, ես արդեն ոչինչ չեմ հասկանում». Հանս Քրիստիան Անդերսեն։
«Ես մահ եմ ցանկանում». սա Ջեյն Օսթինի պատասխանն էր իր մորաքրոջ հարցին, թե արդյոք չի ցանկանում նա որևէ բան։
«Երկար ժամանակ է՝ շամպայն չեմ խմել» . Չեխովը մահանում էր թոքախտից, և բժիշկը նրան ալկոհոլ է հյուրասիրում՝ ցավերը մոռացնելու համար։
«Իսկ գյուղացիները, ինչպե՞ս են մահանում գյուղացիները». Տոլստոյի վերջին խոսքն էր։ «Ավելի ուժեղ լույս». Գյոթե։
«Մի՞թե ոչ ոք չի հասկանում». Ջեյմս Ջոյս:
«Տեր Աստված, փրկիր իմ խեղճ հոգին».  Էդգար Ալլան Պո:
«Այժմ իմ սիրելի ընկեր, ժամանակը չէ թշնամիներ ձեռք բերելու». սա Վոլտերի վերջին խոսքն էր՝ ուղղված քահանային, ով կոչ էր անում նրան հրաժարվել սատանայից։
Հայտնիների վերջին խոսքերը կարդալուց հետո մի պահ վելուծեք Ձեր ապրած կյանքն ու մտածեք, թե մահանալուց առաջ ի՞նչ կասեք Դուք։ Ես կծիծաղեմ ու կհեռանամ այս աշխարհից, քանի որ մահվանից առաջ աշխարհին տրվող համապատասխան ապտակը ծիծաղն է։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱյն, ինչ չգիտենք Էռնեստ Հեմինգուեյի մասին
Հաջորդ հոդվածըՄամուլն այսօր․ նոյեմբերի 10, երեքշաբթի
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: