«Մարդիկ արյունոտ ու նեխած մսի կույտեր էին թվում» էմիլ Զոլա

«Մարդիկ արյունոտ ու նեխած մսի կույտեր էին թվում» էմիլ Զոլա

699
Կիսվել
circa 1890: French novelist Emile Zola (1840 - 1902) wearing a pince-nez. (Photo by Hulton Archive/Getty Images)
Երբ ներս էր մտնում, տհաճ մի հոտ, լվացված մսի մի հոտ գարշանք էր պատճառում նրան, ինչ-որ պաղ սույլեր վազում էին նրա մաշկի վրայով, պատերի խոնավությունը կարծես ծանրացնում էր զգեստները, որոնք էլ ավելի ճնշիչ էին դառնում իր ուսերի վրա: Նա մոտենում էր ապակե փեղկին, որը դիտողներին բաժանում էր դիակներից: Գունատ դեմքը հպում էր ապակիներին ու դիտում: Նրա առաջ ուղիղ գծով շարված էին գորշ սալաքարերը: Այս ու այն կողմ, սալաքարերի վրա, մերկ մարմիններ կանաչ ու դեղին, սպիտակ ու կարմիր արատներ էին կազմում, որոշ դիակներ պահել էին իրենց մսի անաղարտությունը մահվան փայտացումի մեջ, ուրիշներ արյունոտ ու նեխած մսի կույտեր էին թվում: Խորքում, պատից վար կախված էին ողբալի ցնցոտիներ, շրջազգեստներ, տաբատներ, որոնք տխեղծ ձևերով ծամածռվում էին մերկ գաջի վրա: Լորանը նախ տեսնում էր միայն քարերի և պատերի տմույն ամբողջությունը՝ շորերի և դիակների սև ու շիկակարմիր արատներով շերտավորված: Երգում էր հոսող ջրի աղմուկը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱշոտ Գաբրիելյան
Հաջորդ հոդվածըԾիպպի անունով աղջնակը Աֆրկայից
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: