Աշոտ Գաբրիելյան

Աշոտ Գաբրիելյան

611
Կիսվել
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Իմ գլուխը երբեք
Բարձր չեղավ.
Ու քայլեցի թեև ես դարերի միջով`
Ոչ մի անգամ քեզ հասու չեղա
Ու չունեցա ես քեզ
Հանրապետություն…
Ես տքնեցի, սակայն
Իրար հասու չեղանք.
Մեծամեծեր եղան գորշ ու արնախում,
Վաշխառուներ եղան` գայլից ագահ,
Ու չհասա ես քեզ
Հանրապետություն…
Կիսաճամփիս ծլած
Բաշիբոզուկներ
Քեզ ունեցան թեկուզև մեկ անգամ,
Բայց իմ ճամփեն խոտոր ու գաղթական,
Քեզ չունեցա երբեք
Հանրապետություն…
Եվ ամբարիշտ ու նենգ
Արքաներ ցկնեցիր,
Որոնց համար մենք
Եղած-չեղած,
Թեկուզև ունեցանք մենք պետություն`
Շեֆությունից էն կողմ բան չունեցանք…
ՄԻՈՒԹՅՈՒՆ
Անպատգամ մունետիկներ,
Շղթան պղծող ստրուկներ,
Կոնքաման դարձած աթոռներ…
………………………………………….
Այսուհետ ոչ մի մենք…
Այսուհետ ոչ մենք, ոչ նրանք…
………………………………………….
Հեղափոխական մանկլավիկներ…
Ճակատային պահպանողական,
Ժամանակը չի թրծում ոչինչ
Այսուհետ ոչ մենք, ոչ նրանք….
Այսուհետ ոչ մենք, ոչ նրանք.
Ամբոխ է, ժամանակն է մսխում….
Ինքնություն կես բախտից խռոված.
Այսուհետ ոչ մենք, ոչ նրանք…
Այսուհետ մենակ եմ լռելու…
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԷԼԻՈԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Հովհարները առած
Հավաքվել են նորից
Նույն հաստաոռ կանայք`
Թողած աման-չաման
Ու խոսում են թեպետ
Ալեն Գինսբերգից,
Բայց ցիտում են դարձյալ
Սիլվա Կապուտիկյան…
Հավաքվել են նորից
Նույն հաստաոռ կանայք`
Պճնանքով զզվելի
Ու պչրանքով անհույս
Ու խոսում են իրենց
Լավ ու վատից անցած
Ու ասպետին թողած
Ցիտում նրա ձիուն…
Հավաքվել են նորից
Նույն հովհարով կանայք,
Կրծքանշան խփած
Իրենց ամուլ դոշին,
Ընտրակաշառք տալուն
Ու տալուն վարժված,
Նրանք ցիտում են
Իրենց Առաջնորդին…
Հավաքվել են նորից
Հովհարները բացած
Նույն հաստաոռ կանայք
Նույն պճնանքով չնչին,
Թե ընտրություն չկա,
Հոգ չէ նրանց համար,
Իրենց կյանքը կտան Եհովային…
ԱՐԴԵՆ 36 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ
Նորից չհանդիպենք,
Աստված իմ,
Թե չէ
Անհուսությունից
Նորից կսիրահարվեմ…
Նորից չհանդիպենք,
Դու էլ ասա`
Աստված իմ,
Թե չէ անհուսությունից
Նորից կլքես ինձ,
Եվ օրդ կշարունակի ինձ
Մայրամուտում…
Երազները վերադառնում են,
Որ քնի մեջ ինձ արթնացնեն…
Արդեն 36 տարեկան եմ…
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ
Այս ղզիկ աշխարհում
Մի կում սեր`
Որձությունս է`
Գռեհիկ հատուցում…
Թող ատեն…
Թող ատեն…
Բոլոր գ…..երը,
Մեծամիտ կրքերս արու…
ՓԱԿԱԳԾԵՐ
Ամենադժվարը ապրելուց առաջ մեռնելն է.
Ապա (թե ոչ)
Անհնար է հայրենիքը…
Հայրենիքները պառաված օրիորդներ են
(«Ապա թե ոչ…»)…
Ամենահեշտը հայրենիքի համար ապրելն է…
ՀԱՆՐԱԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Այստեղով թուրքեր են անցել.
Անհասանելի ու անհետաքրքիր.
Մեռիր, որ ապրես.
Ստրատեգիայի արվեստը.
Եղեռնազոհ.
Շիրազ. եղեռնազարկ էլ եղանք.
Գրական վաստակ.
Ներսը և դուրսը.
Ֆեյսբուքյան ասուլիս.
Գրական գզվռտոց.
Միջնադար.
19-րդ.
20-րդ.
Դարձ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Տոն, որ միշտ քեզ հետ է
ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄ
ՊԱՊԱՆՁՎԱԾ ԲԱՌԵՐ
Գնալ գյուղ`
Բառամթերքի.
Այնտեղ էլ է
Ֆեյսբուքը
Բառեր որոնում
Ինձ
Զարմացնելու
Ու լայք խլելու համար:
***
Եվ միայն բառեր պետք է իմանամ ու
բառեր պիտի միայն սովորեմ
Կարոտներիս հնձանից գինեվետ խոսքեր
արբեցածներին մատռվակելու համար.
Կարճ ու երկար.
Ռիթմիկ.
Չափուձևեր.
Աստծուց ու սատանաներից ինչ-որ բան խլած,
Աստծուն ու սատանաներին մոլորեցնող.
Խոսքեր`
Բանի անհայտությունը չմշուշազերծող…
Ոչինչ ինձ կատարյալ չի դարձնում,
Որքան միաձուլումը կնոջը.
Ոչինչ ինձ անկատար չի թողնում,
Որքան ձգտումը կնոջը…
Ունայնություն,
Որին պիտի հասնեմ,
Իմաստություն` ունայնությամբ լցված.
Կին` ինձնից դատարկ.
Ու վավաշոտ կական.
Անհանգրվան, ինչպես զանգից փախած հնչյուն…
Եվ միայն բառեր կան,
Որ պիտի սովորեմ,
Ու միայն ձայներ կան`
Հնչյուններ չունեցող.
Երազները, ինչպես
Պարարտ պարապություն,
Կյանք են դառնում,
Որ ապրեմ
Ու կին որոնեմ
Բառերի համար…
***
Հեշտ հուզումներ`
Բանաստեղծության համար,
Որքան ապրեցիր
Ու…
Գտեք մեկին,
Ում նման կարող եմ գրել,
Որ հեշտ լինի
Մարդը բացատրել…
Ինչ-որ մեկն
Ուզում է ինձ նման ապրել.
Մարդուց մարդ թափառող
Խոսքեր:
Եվ թող բառեր չլինեն,
Եվ թող բանաստեղծներ չլինեն.
Եվ թող բոլորը մտածեն Աստծու մասին…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Մի օր ինձ էլ կասեն ուրվական». Արայ Զարգարեան (էսսե)
Հաջորդ հոդվածը«Մարդիկ արյունոտ ու նեխած մսի կույտեր էին թվում» էմիլ Զոլա
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: