«Ձախողված ինքնաբավարարում»․ Ուրիշը

«Ձախողված ինքնաբավարարում»․ Ուրիշը

501
Կիսվել
Լոմսվորդում ուսումնական տարին սովորականի պես թնդում է։ Թնդանոթներով լի համալսարանը գրգռվածների համար միակ անվճար հանգստի գոտիներից մեկն է։ Այս դասախոսի պատկառելի տարիքը չէր խանգարում, որ նրա ամոթաշուրթերը շիկնեին։ Սակայն նրա պարագայում ամոթն ու անամոթությունը հակառակ բևեռների վրա էին կանգնած։ Շատ եմ տենչացել նրան։ Ցանկասիրությունն ամեն անգամ ոտքի էր կանգնեցնում իմ կրտսեր ուսանողին։
Պատահական չէ, որ ցանկասեր ու վատ ուսանողներին նստեցնում են հենց վերջին նստարաններին, քանի որ այնտեղ ամենաիդեալական գաղտնախուցն է, որտեղ ուսանողները ցույց են տալիս իրենց ամբողջ հնարավորոթյունը։ Դասաժամից մոտ 10 րոպե էր անցել, երբ հոգնած գլուխս վեր բարձրացրի սեղանից ու կողքիս նստարանին տեսա 2 ծանոթ ու փորձված ոտքեր։Շրջազգեստի կարճությունը լրացնում էր գործիքիս ինքնավստահության մասին կարծիքը։ Այդ տեսնելով՝ իսկույն ոտքի կանգնեց իմ կրտսեր ուսանողը։ Ոտքերի գայթակղիչ տեսքը տակնուվրա արեց ամբողջ սեռական մտահորիզոնս։ Եթե մի փոքր կռանայի, մի գուցե որսայի նրա ժպտացող ու վառվող էակին։
Արտաքինից նրա դեմքը փոքր-ինչ կնճռոտված էր։ Արծաթյա ու ոսկյա զարդերը ծածկել էին մարմնի մի շարք մերկ տեղամասեր։ Դեմքը նման էր հայտնի գրող Գաբրիել Վիտկոպի դեմքին։ Ցանկության ու գրգռվածության նոպան ինձ պոկեց նստարանից։ Ոտքերիս արանքում զգացի կրքից կոշտացած մատներ, սակայն միանգամից աչքերս ու ականջներս սթափվեցին, քանի որ զանգի ձայնի հետ մեկտեղ մնացի չբավարարված։ Դժվարությամբ էի քայլում տուն գնալու ճանապարհին։ Հաջորդ առավոտ, գալով դասի, տեսա այդ նստարանը ու տեղս իսկույն փոխեցի, քանի որ այդտեղ արդեն մեկ անգամ ապրել էի մտավոր, բայց ձախողված ինքնաբավարարման միֆ։
Ուրիշը 10.09.2011

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱլբերտո Սավինիո. «Հին դաշնամուրը»
Հաջորդ հոդվածըՍերը մանրուքների մեջ է. նկարներ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: