Մահացած երեխաներին լուսանկարելու սովորությունը 19-րդ դարում

Մահացած երեխաներին լուսանկարելու սովորությունը 19-րդ դարում

459
Կիսվել
19-րդ դարում բավական տարօրինակ մի սովորություն կար։ Մարդիկ լուսանկարահանում էին իրենց մահացած երեխաներին՝ հագցնելով ամենաշքեղ շորերը, որ ունեին, զարդարելով ամենտարբեր զարդերով և ծաղիկներով։ Լուսանկարիչը աշխատում էր անել այնպես, որ չերևա լուսանկարվողի մահացած լինելը։ Երեխաներին նկարում էին ծնողների հետ, մոր գրկում, և շատ անգամ նրանք նույնիսկ փորձում էին ժպտալ այդ լուսանկարների մեջ։ Կան նաև դեպքեր, երբ երեխաների կոպերի վրա նկարում էին աչքեր, որպեսզի ստեղծեն տպավորություն, թե երեխաների աչքերը բաց են։
Մեռածներին նկարահանում էին նաև ընտանի կենդանիների, սիրելի խաղալիքների և նույնիսկ նրանց կենդանի քույր-եղբայրների հետ։
Մահացած երեխաների լուսանկարնեը մեր ժամանակներում աբսուրդի հասնող երևույթ է, սակայն այն ժամանակ դրանք լուսանկարներ էին, որոնք ծնողների մոտ արթնացնում էին հաճելի հուշեր, իրենց մահացած բալիկների մասին։ Երեխաներին անկենդանության օրոք նկարելու հիմնական խթանը այն էր, որ կենդանի ժամանակ ծնողները առիթ չէին ունենում լուսանկարել իրենց նորածին երեխային, և այս վերջին լուսանկարը մնում էր որպես միակ հուշ։

01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն