Օրվա երգը․ Zaz — Je Veux

Օրվա երգը․ Zaz — Je Veux

332
Կիսվել

Զազ. «Ես ուզում եմ»

 Տալիս եք ինձ Ritz հյուրանոցի համարներ, բայց դրանք ինձ պետք չեն,
Chanel-ից  ինձ զարդեր եք տալիս, ախր դրանք էլ ինձ պետք չեն,
Նվիրում եք ինձ լիմուզին, ու ի՞նչ անեմ ես դրա հետ …
Առաջարկում եք ինձ ամենալավ շտատը, բայց դրա հետ էլ չունեմ անելիք,
Շվեյցարիայի ապարանքներն էլ ինձ համար չեն,
Առաջարկեք Էյֆելյան աշտարակը, ախ ի՞նչի համար։ Դա էլ ինձ պետք չէ։
Ես սեր եմ ուզում, ուրախություն, լավ տրամադրություն։
Ձեր փողերը ինձ երջանկություն չեն բերելու։
Ես ցանկանում եմ ապրել կյանքս մաքուր սրտով։
Գնանք ինձ հետ, ես ցույց կտամ քեզ ազատությունը,
Մոռացեք բոլոր կարծրատիպերը,
Բարի գալուստ իմ իրականություն։
Հերիք եղավ ապրեմ ձեր կանոններով, դա իմ ուժերից վեր է։
Ես ուտում եմ ձեռքերով, ես այնպիսին եմ ինչպիսին կամ,
Ես ունեմ բարձր տոն և միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ․մի նեղացեք։
Վերջ երկերեսանիությանը, ես հեռանում եմ,
Ինձ զզվեցրել են շինծու ճառերը,
Նայեք ինձ, ես, չնայած այս ամենին, չեմ չարանում ձեր հանդեպ
ես այսպիսին եմ․․․
Ես սեր եմ ուզում, ուրախություն, լավ տրամադրություն։
Ձեր փողերը ինձ երջանկություն չեն բերելու։
Ես ցանկանում եմ ապրել կյանքս մաքուր սրտով։
Գնանք ինձ հետ, ես ցույց կտամ քեզ ազատությունը,
Մոռացեք բոլոր կարծրատիպերը,
Բարի գալուստ իմ իրականություն։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն