«Ենոքի աչքը». Գուրգեն Խանջյան

«Ենոքի աչքը». Գուրգեն Խանջյան

683
Կիսվել
Գոռն առաջ ընկավ: Գրոֆոն սիգարետ վառեց, կարոտած քաշեց ծուխը, դուրս մղեց ու հետևեց եղբորը. դեռ կեղծամով էր, դիմակով, շեփորը՝ ձեռքին. նորից զորականչ շեփորեց, ու նորից՝ միտումնավոր սխալ, ծաղրական:
-Գիտե՞ս, եղբայր,- խոսեց՝ մաքրելով թքոտված բերանը, — ասեմ՝ իմացիր, մարդասիրություն գոյություն չունի, առհասարակ, չկա, կա խղճահարություն, դու պարզապես խղճում ես մարդուն, ես էլ եմ խղճում, երբեմն, այո, ինչու՞ ոչ, ահա, խղճում եմ, կարող եմ լաց լինել, մղկտալ, ողբալ առ այն, որ կարճ է մարդու կյանքը, որ տառապանքը շատ է, որ սխալական է նա և այլն, և այլն… Երբ ես խղճում եմ՝ ուզում եմ ծաղրել, ուզում եմ խփել, այո, խփել, նույնիսկ սպանել, որովհետև խղճուկ է մարդը, նվնվում է, լաց լինում, աղերսում… Ըմբոստություն չկա մեջը, դուխ չկա, կա միայն հոգի, լացկան հոգի, սեռանդամ և ստամոքս: Նա նույնիսկ նկարում է, գրում, երգում, աստվածներ մոգոնում, կազմակերպում, ինչ-որ համակարգեր կառուցում… ուզում է մի կերպ իմաստավորել կյանքը, բայց իմաստը չկա, ունայն է, չկա ու չկա, գուցե կա, սակայն՝ ո՛չ մարդու համար, այլ Ուրիշների:- Գրոֆոն ձայնը բարձրացրեց, մատն էլ վեր տնկեց, թեև ինքը վեր չէր նայում.- Իսկ այդ Ուրիշներն Այնտեղից նայում են իրենց խամաճիկներին ու ծիծաղում, ձեռ առնում… Իսկ ես չեմ ուզում, որ Ոմանք ծիծաղեն ինձ վրա…Հասկանու՞մ ես, եղբայր, չեմ ուզում, ես իրենց բացահայտել եմ, ե՛ս եմ ուզում ծիծաղել իրենց վրա ու ծիծաղում եմ՝ հա-հա-հա, ձեր տիրոջ մերը…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԿորրադո Ալվարո. «Մելուզինայի դիմանկարը»
Հաջորդ հոդվածը«Մի օր ինձ էլ կասեն ուրվական». Արայ Զարգարեան (էսսե)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: