«Մարսեցին». կինովերլուծություն

«Մարսեցին». կինովերլուծություն

333
Կիսվել
Հաճախ կինոէկրաններին են բարձրանում ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր, որոնց սյուժեին մենք հետևում ենք շունչներս պահած։ Այս ֆիլմերում մարդը հայտնվում է անհավանական իրավիճակներում և փորձում գոյատևել։ Որոշ դեպքերում հերոսները «հույսը վերջինն է մեռնում» արտահայտությունը մտքներում պահած սպասում են փրկությանը («Погребенный заживо», «127 часов»…), իսկ որոշ դեպքերում էլ մարդ ուղղակի հարմարվում է իր վիճակին ու սկսում ապրել նոր կյանքով («Робинзон Крузо»… ):
Օրերս մեծ էկրանների վրա հայտնվեց «Մարսեցին» ֆիլմը։ Ֆիլմը պատմում է տիեզերագնաց Մարկ Ուոթնիի մասին, որ ինչ-ինչ պատճառներով մեն-մենակ  հայտնվում է Մարսի վրա։ Այն ժամանակ, երբ նրա թիմը նրան մեռած է համարւմ և ճառ ասում նրա հասցեին, պատմելով, թե ինչ լավ մարդ էր Մարկը, Ուոթնին մարտահրավեր է նետում անմարդաբնակ մոլորակին՝ «Ես այստեղ շունչս չեմ փչի»: Նա սկսում է փնտրել իրեր գոյատևելու համար և գտնում է կարտոֆիլ։ Ուրիշը նրա փոխարեն միանգամից կուտեր գտածը, սակայն Մարկը սկսում է կարտոֆի աճեցնել Մարսի վրա։ Կասեք, որ դա հնարավոր չէ՞։ Որպես հակափաստարկ նշեմ, որ շատերի կարծիքով Էվերեստն էլ անհաղթահարելի բարձունք էր։ Այսպիսով, եթե դու ունես ապրելու ցանկություն, խիզախ ես ու ունես ոչ ստանդարտ մտածելակերպ, ուրեմն կարող ես գոյատևել անգամ Մարսի վրա։
 Այս ֆիլմի թերությունը, երևի թե, նրա ոչ ճիշտ ժամանակին հայտնվելն է, քանի որ «Гравитация» և «Интерстеллар» ֆիլմերից հետո սպասում ես մի բանի, որը կնայես բաց բերանով։ Բացասական կողմերից մեկը նաև այն է, որ այստեղ շեշտը դրված է ամերիկացուն հերոսացնելու վրա։ Նրա մոտ ամեն ինչ անհավանականորեն հեշտ է ստացվում՝ կարտոֆիլ է աճեցնում, մարսագնացն է նորոգւմ, կապվում է «Nasa»-ի հետ և այլն։
Չնայած այս ամենին, իմ կարծիքով, ֆիլմը կնոմինացվի «Օսկարի»` որպես լավագույն վիզուալ էֆֆեկտներ ունեցող ֆիլմ։ Ավելացնեմ, որ «Մարսեցին» ֆիլմը դիտվում է մեկ շնչով, իսկ հաճելի տպավորությունները մնում են երկար։

0_1b5f22_7e13871a_orig maxresdefault Новые-кадры-Марсианин-Ридли-Скотт

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն