Տագնապով լի աչքեր. ու՞մ չէր կարողանում ժպտալիս պատկերել Պիկասոն

Տագնապով լի աչքեր. ու՞մ չէր կարողանում ժպտալիս պատկերել Պիկասոն

421
Կիսվել

Նրանք ծանոթացան «Երկու մագո» սրճարանում, երբ Պիկասոն ընթրում էր ընկերոջ հետ, իսկ Էլֆը` նրա շունը, ուտելիք էր որսում ուրիշների սեղանից: Դորա Մաարը նստած էր կողքի սեղանին, և նրանց հայացքները հանդիպեցին: Կատարվեց այն, ինչ կատարվեց: Պաբլոն, ապշահար Դորայի գեղեցկությամբ, ինչ-որ բաներ մրմնջաց իսպաներենով, և քանի որ Դորան հիանալի տիրապետում էր այդ լեզվին, նրանց խոսակցությունը առաջ գնաց:

Շատ տարիներ հետո Պիկասոն հիշում է, որ այդ երեկո Դորան սև ձեռնոցներով էր, որոնց վրա ասեղնագործ վարդեր կային: Նա ձեռքը դրել էր սեղանին, սուր դանակով արագ-արագ հարվածում էր մատների արանքի ազատ մասին: Նա սխալվեց և կտրեց մատը: Պիկասոն խնդրեց արյունոտ ձեռնոցները վերցնել և մինչև կյանքի վերջը դրանք պահեց հատուկ ապակու տակ:
Դորա Մաարը (իսկական անունը` Գենրիետա Թեոդորա Մարկովիչ) հայտնի լուսանկարիչ էր, պոետ և նկարիչ: Նրան հայտնիություն բերեց Պիկասոյի հետ կապը:
1937 թվականին Իսպանիայի հարավում գտնվող Գերնիկա քաղաքը ֆաշիստական ռմբակոծության ենթարկվեց, ինչի արդյունքում ավերակների վերածվեց. մահացան անմեղ մարդիկ: Սա առաջին դեպքն էր, երբ խաղաղ բնակչությունը զոհվեց. դրանից հետո մարդկանց համար բացվեց չարիքի իսկական դեմքը: Այս ողբերգությունը ստիպեց Պիկասոյին անհապաղ սկսել նկարել: Դորան հասկացավ, որ իր աչքի առջև ծնվում է գուխգործոցերից մեկը և սկսեց լուսանկարել: Նրա շնրհիվ է, որ այսօր կան Գերնիկայի ստեղծագործական ընթացքի լուսանկարները:

Դորա Մաարը նյարդային, անհավասարակշռված անձնավորություն էր, Պիկասոյի ստեղծագործություններում նա մնաց որպես «արցունքներով կին»: Նրա դիմանկարները Պաբլոն անում էր տարբեր ոճերով, սակայն խոստովանել է, որ երբեք չի կարողացել նրան ժպտալիս նկարել: Դորայի դիմանկարների մեջ ընդհանրական են մեծ, խորը աչքերը` լացող կամ մտասույզ, տագնապով լի կամ սգացող: Պիկասոն սիրում էր ընդգծել նրա դեմքի կորությունը, այտոսկրերի փափկությունն ու բարակ մատները՝ սուր կարմիր եղունգներով, որ նման էին արյան կաթիլների:
Նրանց կիրքը միաձուլված էր երկուսի նկարչական մտածելակերպին: Նրանց յուրահատկությունն էլ վերջ տվեց սիրավեպին: Տարիների ընթացքում Մաարը էլ ավելի նյարդային էր դառնում, իսկ Պիկասոն տանել չէր կարողանում կանացի արցունքներ ու հիստերիկա: Դորայի մոտ սկսվեցին նոպաներ, և Պիկասոն, վախենալով, որ սիրելին կխելագարվի կամ ինքնասպան կլինի, նրան տեղավորեց Ժակ Լականի հոգեբուժարանում: Այնտեղ Մաարին բուժում էին էլեկտրաշոկով` այն ժամանակվա «արդյունավետ» միջոցով: Հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո նրանց հարաբերությունները վերածնունդ չապրեցին: Նրանց սիրո մասին կան գրքեր, ֆիլմ. այս սիրավեպը դարձավ յուրատեսակ լեգենդ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն