«Գահերի խաղը» (Game of Thrones)

«Գահերի խաղը» (Game of Thrones)

486
Կիսվել
«Գահերի խաղը» (Game of Thrones) ամերիկյան ֆենթեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ է, որը էկրանավորվել է գրող Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի ու հրո երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից HBO հեռուստաալիքի համար։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են հորինված մայրցամաքներ Վեսթերոսում և Էսսոսում։ Այս աշխարհում ամառը տևում է տասնամյակներ, սակայն նշմարվում է մոտալուտ ձմեռը ։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող Յոթ Թագավորություններ պետության ներսում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե Գահի, ինչը կեռված է թագավորի դեմ մարտնչած և աիդ մարտում պարտված ռազմիկների սրերով։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ դինաստիայի վերջին ներկայացուցչի՝ Վիշապների մոր կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները՝ մարդկանց և միստիկ արարածների սահմանը տարանջատող պատի վրա: Այս իրադարձությունները պայմանավորված են մոտեցող ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։
Նայելով սերիալի միայն մեկ սերիա՝ կինոմանը համակվում է նրա դեպքերով ու դեմքերով։ Այստեղ գործող անձինք յուրովի են։ Նրանք ստիպում են Ձեզ հուզվել, արիանալ, մտածել, վախենալ, սարսափել, հուսալ… Կերպարնեը այս սերիալում սառած չեն և ամեն սերիայի հետ ապրում են զարգացում. այն հերոսը, որը թվում է թե դրական է, մեկ սերիա հետո դառնում է բացասական ու արժանանում դիտողի ատելությանը։ Կրկնվող կերպարներ չկան, չկա պարզորոշ սյուժե, և դեպքերը զարգանում են արագ ու ունենում անսպասելի հանգուցալուծում։ Ինքնին այս ծրագիրը շատ հետաքրքիր է։ Սերիալում խաղում են շատ ճանաչված դերասաններ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների իրենց դերերի համար։ Հետաքրքրական է այն, որ այս սերիալի համար հրավիրվել է մասնագետ, ով սեղծել է մի լեզու՝ հատուկ այս սերիալի համար։
Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին՝ HBO ալիքով։
2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին դրվագի ցուցադրումից հետո, հայտնի է դարձել սերիալի երկրորդ սեզոնի նկարահանման մասին: 2012 թվականի ապրիլի 1-ին երկրորդ սեզոնի առաջին սերիան լույս է տեսել HBO հեռուստաալիքով։ 2013 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ երրորդ սեզոնի պրեմիերան, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ սեզոնի առաջին սերիան։ Չորրորդ սեզոնի պրեմիերայից երկու օր անց HBO-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ սեզոնները։ Հինգերորդ սեզոնի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդ սեզոնի նկարահանումների մասին։
Դիտեք սերիալը, զգացեք միջնադարի շունչը, սական իմ խորհոըրդը Ձեզ՝ մի համակրեք և ոչ մի հերոսի։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱմենահաջողակ կանայք
Հաջորդ հոդվածըԷլիֆ Շաֆաք. «Ստամբուլի բիճը»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի: Կայքի ժամանցային բաժնի պատասխանատու: Հետաքրքրված է երաժշտությամբ, կինոմատոգրաֆիայով և գրական նորություններով: