«Անտարբերություն». Լիանա Խարբության

«Անտարբերություն». Լիանա Խարբության

1349
Կիսվել
Տաղտուկ, ձանձրալի ու թ’ե արտաքնապես , թ’ե հոգեպես բթացած ու հիմարությունը դատարկությամբ լցրած , մեղսաթաթախ ու բութ դեմքերի բազմությունը անցավ սառած փողոցի երկայնքով: Եռաչափ ու ապուշացած դեմքերում արյունը մոռացել էր շարժել մարդակերպերի մկանային հյուսվածքները` էլ ավելի գորշություն հաղորդելով խանձամուր դեմքներին: Ծխացող արևի աղճատված սկավառակը հեգնախառն ու հիստերիկ ծիծաղով վերևից հայացք էր գցում մարդկային թափորին` որպես մի ողորմություն, ու դարավոր կյանքից ցաված ու հոգնած` ծածկվում սպիացած ամպերի բարակ շերտով:
Թափորը շարժվում էր դեպի կենտրոնական հրապարակ` տեսնելու անիրական ու անմեկնելի մի բան: Հայհոյելով ու բոթելով իրար` առաջ էին գնում : Կարգն էր այդպիսին . աշխարհը կործանվելու եզրին էր:
Այդ քաղաքում միայն մեկը ` այդ եզակին, չէր մասնակցում ‹‹արյունոտ խրախճանքին››. կարծես անտարբերության խմորից էր հունցված: Նրա համար միևնունն էր սպասվելիքը, արդեն շատ էր տառապել ու տառապանքից հոգնել… Բթացած աշխարհում էլ տեղ չունեն սերը, բարությունն ու ազնվությունը. միայն հաշվարկ , գերզարգացած ուղեղներով հաշվարկ` թալանի, սպանության, ստի մասին: Միտքը զգացական աշխարհն էր ողբում…
Անկյունում` աղբանոցի մոտ, նստած ծերուկին նայող էլ չկար: Անվանի մեկն էր եղել. նրան էլ էր կյանքը կորցրել իր կեղտոտ ճանապարհին: Կրծելով աղբանոցից հանած ինչ-որ մնացորդ` նայում էր քայլող թափորին կողքից : Ցնցոտիավոր ու կեղտոտ ծերուկի միտքը դեռ կենդանի էր, սիրտը ապրում էր. այսինքն` ցավում : Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրան , կարծես այդպիսի մեկը չկար այս աշխարհում, և ում բացակայությունն էլ վստահորեն չէր նկատվի:
Մարդկանց խուրձը դեռ ընթանում էր. կարծես անեզր լիներ: Այնտեղ կենտրոնական հրապարակը խիստ անհանգիստ էր. ողջունելու էին իրենց մտքերի խլողին ,իրենց նոր ու հզոր գլխին` մեծն Կեղծիքին :
— Ծափե՜ր, ծափե՜ր, դիմավորե´ք աշխարհի ամենաարդար մարդուն ` ձեր նոր Տիրոջը, ողջունե´ք նրան …
Երբ մտքերիդ ծովում երկատվում, եռատվում , նույնիսկ քառատվում ու հնգատվում ես, ցասումից ոռնում ու պոկոտում երկար մազերդ, հիստերիկ լացով ծիծաղում, կիսացնդած վիճակդ խեղդում է կոկորդդ, անհնար է դառնում վերադառնալ միակերպություն կոչվող չարիքին : Այո´, այն ավելի մեծ չարիք է, ավելի պայթյունավտանգ ու անզգուշացնող , ավելի կպչյունունակ կեղտ: Սրա դեպքում մարդ կոչվող հրեշային արարածը հատուկ ընտրված ու մշակված գեղեցիկ ճանապարհով ծծում է մնացյալի երկա, եռա ու քառակողմանի միտքը : Հենց մարդն ինքն է հորինում իրեն, ստեղծում, մշակում, գույն ու ձև տալիս , ձև ու տեսք տալիս, իսկ հետո բողոքում ու հիասթափվում իր ստեղծած միֆոտ էակից: Իսկ երբ հիասթափությունն է իշխում մարդակերպի միակողմանի ուղեղը, երբ տարածվում է նրա ալիքաձև ծալքերում , երբ իր հորինածից խորշում է, ցավում ու տքնում իր հավատացածից , այդ ժամանակ աննկատելիորեն իր մեջ է սողոսկում անտարբերությունը: Տարածվում է մարմնով մեկ, թափանցում երակային անոթներով, վիռուսի նման ծծում ու իրենով վարակում կարմիր ներկի ատողջ բջիջներին: Անհավասար պայքարում թափանցիկ լեյկոցիտները մեռնում են … Ասպես է և կյանքում . չարիքի դեմ, ցավոք, պայաքարունակ չենք մենք` մարդիկս… Ուրեմն հավաքվե´ք, մարդի´կ. դուք պետք եք իրար, արթնացրե՛ք ձեր միտքը ու միախմբվե՛ք. պայքարե՛ք, մարդի՛կ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԱղջիկը, ով չի ցանկանում լուսանկարվել
Հաջորդ հոդվածը«Նոր տողից». Հովհաննես Գրիգորյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: