«Голодные игры: Сойка-пересмешница 2»․ կինովերլուծություն

«Голодные игры: Сойка-пересмешница 2»․ կինովերլուծություն

409
Կիսվել
Վերջապես էկրաններին բարձրացավ «Голодные игры: Сойка-пересмешница. Часть II» երկար սպասված ֆիլմը։ Սկսենք ամենասկզբից։ Ֆիլմը պատմում է մի հասարակության մասին, որն ունի հույսի կարիք։ Այդ հույսը պետք է ուժ տա ոտքի կանգնելու ու պայքարելու զավթիչ կառավարության դեմ։ Այդ հույսը դառնում է Կիթնիս Էվերդինը, ով ինքնակամ գնում է մասնակցելու խաղերին։ Ֆիլմում մենք ականատես ենք լինում դեմքերի ու դեպքերի տրամաբանական և հետաքրքրական զարգացմանը։ Ֆիլմի ամեն մի մասը դիտելով՝ ունենում ենք զգացում, որ սա վերջինն է, որ այս պահով կավարտվի ֆիլմը, բայց ոչ։ Լինում են պահեր, երբ հանդիսատեսը հոգնում է այս կամ այն ֆիլմից հենց այն պատճառով, որ այն ձգձգվում է, բայց սա այդ դեպքը չէ։ Բոլոր կինոսերներն էլ շունչները պահած սպասում էին «Քաղցած խաղերի» վերջին մասին, որը չհիասթափեցրեց։
 Հենվելով հեղափոխության խնդիրների բացահայտման վրա և զննելով տոտալիտարության ողջ սարսափը՝ «Сойка-пересмешница 2» ֆիլմը մի կողմ է թողնում սիրային գծերը և արծարծում ավելի վեհ գաղափարներ, ինչպիսին են հայրենասիրությունը, մարդասիրությունն ու ազատատենչությունը։ Քաղաքական որոշակի տարրեր նույնպես կարելի է գտնել ֆիլմում։ Եթե լինենք ուշադիր, ապա կնկատենք, որ Կապիտոլիայի տները շատ նմամ են ԽՍՀՄ ժամանակներում կառուցած շինություններին։
Մինուսներից ամենաակնհայտը դիսբալանսն է։ Ոճաբանները մեծ ջանքեր են թափել դիստրիկտների ճղճիմությունը և Կապիտոլիայի ճոխությունը ցույց տալու համար, սակայն այս պատճառով, կարելի է ասել, անտեսել են երկրորդական շատ կերպարների՝ թերի ու կիսատ թողնելով նրանց ու նրանց զարգացումը։ Սակայն, սրա հետ մեկտեղ, զգացվում էր մանրուքների հանդեպ եղած ուշադրությունը։ Գրքին ծանոթները կզարմանան ֆիլմի վերջաբանի վրա, քանի որ ռեժիսորը ,ինչպես և մյուս մասերում, այստեղ էլ արել է փոփոխություննր։
Ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը իր անունն է մտցնում կինոինդուստրիայի մեջ՝ ստեղծելով հզոր ֆանտաստիկ ֆիլմ, որը մի շարք հիմնահարցերի վերհանման տարբերակ է և ակնհայտորեն շատ հեռու է մանկական ֆենթզի լինելուց։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն