Ալբեր Քամյու

Ալբեր Քամյու

196
Կիսվել
20-րդ դարի խոշորագույն էսսեիստ, թատերգակ ու փիլիսոփա Ալբեր Քամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին Մոնդովիում։ Պատերազմից հետո, կորցնելով հորը, իր մանկությունը շարունակում է Ալժիրում։ Ընդունվում և սովորում է Ալժիրի համալսարանում և այդ նույն շրջանում ներկայացնում է իր գիտական աշխատությունը։ Թոքախտի պատճառով ընդհատում է ուսումնառությունը և սկսում է հետաքրքրվել թատրոնով։
1937 թվականին հրատարակում է իր առաջին գործերը՝ «Աստառ և երես» և «Ամուսնություններ» քնարական էսսեները։ 1940 թվականին հաստատվում է Փարիզում և ներգրավվում Դիմադրության շարժման մեջ։ 1942 թվականին լույս տեսած «Օտարականը» վեպով և «Սիզիփոսի առասպելը» էսսեով Քամյուն հաստատում է իր փիլիսոփայության հիմնաբեռերը՝ աբսուրդ և ընդվզում:
1947 թվականին լույս է տեսնում նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Ժանտախտ» վեպը։ Այս վեպը պատմություն է ահավոր համաճարակի մասին։ 1956 թվականին լույս տեսած «Անկում» վեպով գրողը հաստատում է, որ չկա հարմարավետ բարոյականություն. նա իր քաղաքական դիրքորոշմամբ հակադրվեց կոմունիստներին և Սարտրի էքզիստենցիալիզմին։ 1958 թվականին լույս տեսած «Աքսոր և արքայություն» պատմվածքների ժողովածուում Քամյուի հումանիզմը ազատագրված է մետաֆիզիկական ու քաղաքական պատրանքներից։ 1957 թվականին Ալբեր Քամյուն արժանացավ Նոբելյան մրցանակի։
Ալբեր Քամյուն մահացավ վաղաժամ` 1960 թվականին՝ ավտովթարից։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԲանականության հաղթանակ, թե՞ մարդկության դիմանկար. Մալևիչի «Սև քառակուսին»
Հաջորդ հոդվածը«Չարենցի կրակոցը». Հովիկ Չարխչյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: