Օրվա դեպքերն ու դեմքերը․ նոյեմբերի 5

Օրվա դեպքերն ու դեմքերը․ նոյեմբերի 5

239
Կիսվել

Նոյեմբերի 5, տարվա 309-րդ (նահանջ տարիներին՝ 310-րդ) օրն է։

  • Տարվա ավարտին մնում է 56 օր։

    Դեպքեր

    • 1605՝ Վառոդի դավադրությունը՝(անգլերեն)
      • Ձերբակալվում է Գայ Ֆոքսը
    • 1813՝ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով ավարտվում է ռուս-պարսկական պատերազմը
    • 1854՝ Ղրիմի պատերազմ՝
      • Ինքերմանի ճակատամարտը(ռուս.)
    • 1911՝ իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավում են Տրիպոլին և Կիրենաիկան
    • 1912՝ Միացյալ նահանգների նախագահ է ընտրվում Վուդրո Վիլսոնը
    • 1914՝ Առաջին համաշխարհային պատերազմ՝
      • Ֆրանսիան և Բրիտանական կայսրությունը պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը
    • 1945՝ Կոլումբիան միանում է ՄԱԿ-ին
    • 2013 թվականի նոյեմբերի 5-ին «հեղափոխություն» սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ Ազատության հրապարակից անցան Մաշտոցի պողոտա՝ նախագահական նստավայր շարժվելու մտադրությամբ։ Հենց Մաշտոցի պողոտայի վրա տեղի ունեցավ բախում ակտիվիստների և ոստիկանական ուժերի միջև, որի արդյունքում բերման ենթարկվեցին 100-ից ավելի ակտիվիստ, իսկ նրանցից յոթի դեմ հարուցվեց քրեական գործ։
    • 2006՝ Սադդամ Հուսեյնը դատապարտվում է մահվան

Դեմքեր

  • 1615՝ Իբրահիմ I (մ. 1648), 1640÷48թթ.՝ օսմանյան սուլթան
  • 1825՝ (Թիֆլիս) Միքայել Լորիս-Մելիքով (մ. 1888) Ռուսաստանի կայսրության ռազմական և պետական գործիչ
  • 1911՝ Բագրատ Իոաննիսյան (մ. 1996) սովետական գիտնական և կոնստրուկտոր

Vivien Leigh in Gone With the Wind trailer-9.jpg Vivien Leigh in Waterloo Bridge trailer c.jpg

  • 1913՝ Վիվյեն Լի (մ. 1967) Vivien Leigh անգլիացի դերասանուհի և երգչուհի
  • 1927՝ Վանուշ Խանամիրյան (մ. 2011) ժողովրդական պարեր կատարող
  • 1938՝ Ջո Դասեն (մ. 1980) Joe Dassin ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ
  • 1948՝ Ռաֆայել Համբարձումյան, հայ պատմաբան, նժդեհագետ
  • 1950՝ Թուրբյորն Յագլանդ Thorbjørn Jagland նորվեգացի քաղաքական գործիչ
  • 1952՝ Օլեհ Բլոխին Олег Владимирович Блохiн ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող և գլխավոր մարզիչ
  • 1958՝ Րոբերթ Փաթրիք Robert Patrick ամերիկացի դերասան
  • 1959՝ Բրայան Ադամս Bryan Adams կանադացի երգիչ, երգեր գրող, կիթառ նվագող և դերասան
    • Արցախի պատերազմի մասնակիցներ՝
      • ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԻԿԻ.jpg
      • 1968՝ (Բաքու) Ալեքսանդր Ալեքսանյան (մ. 1996)
  • 1971՝ Ջոնի Գրինվուդ Jonny Greenwood անգլիացի կիթառահար և երգեր գրող (Րեյդիոհեդ)
  • 1981՝ Քսենյա Սաբչակ Ксения Анатольевна Собчак ռուս հեռուստավարուհի, դերասանուհի և հասարակական գործիչ
  • 1986՝
    • Նոդիկո (Նոդար) Թաթիշվիլի ნოდიკო “ნოდარ” ტატიშვილი վրացի երգիչ
    • Լեանդրո Կաստան Leandro Castán da Silva բրազիլացի ֆուտբոլիստ

Տոներ

  • Flag of Armenia.svg 1992 թվականից նշվում է ՀՀ Հետախուզական զորքերի օր
  • Գայ Ֆոքսի գիշեր(անգլերեն)
    • Միացյալ թագավորություն
    • Նոր Զելանդիա
    • Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր երկրամաս

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն