«Գուրգեն Մահարու գիրքը պատռում էին, նետում խարույկը». Անտոնինա Մահարի

«Գուրգեն Մահարու գիրքը պատռում էին, նետում խարույկը». Անտոնինա Մահարի

591
Կիսվել
«Այրվող այգեստաններ»-ը շատ դառնություններ և վիրավորանքներ բերեց Գուրգեն Մահարուն։ Հիվանդ, տառապած գրողի գլխին այնպիսի վայրի որոտ պայթեց, որ պարզապես նկարագրել հնարավոր չէ։ Գիրքը պատռում էին, նետում խարույկը։ Մեր պատշգամբ էին շպրտում քարեր, ձմերուկի կճեպներ, ամեն տեսակի կեղտ։ Լինում էին հեռախոսազանգեր, անանուն նամակներ և հեղինակին սպառնացող գրություններ, որ մենք հաճախ գտնում էինք մեր փոստարկղում։ Իհարկե, շատ բաներ ես թաքցնում էի Գուրգենից։ Բայց նա այդ մասին ամեն ինչ իմացավ, շատ բարկացավ ու սկսեց ինձ «խրատել». «Այդ ամբողջ կեղտը դու պետք է պահպանես պատմության համար։ Ոչ մի բան մի՛ ոչնչացրու։ Եվ ոչ մի բան մի՛ թաքցրու ինձնից։ Ես պետք է ամեն ինչ իմանամ, թե ինչի են ընդունակ իմ թանկագին եղբայրները։ Երևում է՝ այդպես է իմ բաժին ճակատագիրը, և ես դատապարտված եմ իմ բաժին դառը բաժակը մինչև մրուրն ըմպել»։
 Անտոնինա Մահարու հուշերից

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՀիմա գյադաների ժամանակն է. Վանո Սիրադեղյան
Հաջորդ հոդվածըՄարիամ Պետրոսյան. «Տունը, որում…» (հատված)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: