Հեքիաթ. Վազգեն Գրիգորյան

Հեքիաթ. Վազգեն Գրիգորյան

880
Կիսվել
Կար մի ժամանակ, երբ այս աշխարհում
Մեծ ու անսասան սերն էր իշխում ,
Ամեն-ամենքին սիրտն էր թափանցում
Եւ անգամ չարին բարի էր դարձնում։
Դա վեհ մի բան էր մի կախարդանք
Զգացմունք որ լինում է միշտ հավերժական
Կապում է իրար մարդկանց անբաժան
Նույնիսկ գթում էր մարդկանց անարժան։
Եւ մի օր զգացմունքն այդ երանավետ
Կապեց ասպետին իշխանուհու հետ
Եւ նրանք լցված սիրով առհավետ
Սիրում էին իրար կարոտում հավետ։
Բայց դրան դեմ էր արքա նզազրելի
Ուզում էր դարձնել աղջկան գերի
Եւ իր մեծ զոքով անցավ գրոհի
Որ իշխանուհուն շուտ առևանգի։
Բայց մեծ էր սերն ու կախարդական
Նա աստղ դարձրեց սիրուն աղջկան
Նրա հետ աստղ դարձավ եւ տղան
Որ իրար գրկած երկնքում մնան։
Արքան գրավեց ամրոցը հսկա
Բայց և չգտավ այնտեղ ոչ մի բան
Նա խիստ զայրացավ ու բռնեց ճամփա
Գտնելու անհետ կորած աղջկան։
Նա չէր էլ կարծում որ աղջիկն այդ
Դարձել է աստղիկ երկնքում լաջվարդ
Եւ որ նայում է այնտեղից անթարթ
Եւ չի վախենում իրենից հաստատ։
Նա ասպատակեց իր ձին զայրացած
Եւ ճամփա ընկավ ուժերը լարած
Նա այնքան փնտրեց աղջկան փախած
Որ դառավ քամի արագընթաց։
Եւ այդ օրվանից նա ամենուրեք
Փնտրում է փնտրում հոգնած ու անխելք
Փնտրում է նայում ամեն ծակ ու ճեղք
Եւ միշտ գոռում է թե արդյոք ուր էք
Ժամանակ անցավ բայց քամի արքան
Այսօր էլ կրկին գոռում է այնքան
Ուր ես այդ ուր ես ոչ մի պատասխան
Եւ այդպես էլ նա կապրի հավիտյան։
Իսկ երկնքում վառ աստղեր են ապրում
Սիրում են իրար եւ սիրով լեցուն
Նայում են ներքև եւ հուշում մարդուն
Որ սերն է միայն աշխարհը փրկում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Եթե հայրիկ չունեմ,ուրեմն անիմաստ է ձմեռ պապին հավատալ». Արայ Զարգարեան (էսսե)
Հաջորդ հոդվածըՆալբանդյանն ու ռնգեղջյուրը
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: